Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել իրավիճակը Ուկրաինայում և մերձավորարևելյան հակամարտության գոտում: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Բացի ռուս-ուկրաինական պատերազմից, հանդիպմանը քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ու տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում ճգնաժամային գործընթացները, հատկապես պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ միջոցներով, և Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը դրա համար: