Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և ազատ արձակել պատանդներին: Այս մասին Գուտերեշը հայտարարել է Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։

«Կոչ եմ անում հրադադարի և պատանդների ազատ արձակման», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու և երկու պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար:

«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը», – հայտարարել Է Գուտերեշը:

Նա կոչ է արել վերջ դնել խաղաղ բնակիչների, բնակելի տների և հիվանդանոցների վրա հարձակումներին:

«Գազայի հատվածում հումանիտար օգնությունը պետք է ապահովվի մշտապես»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031