Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի հարձակումն ուղղված էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների խաթարմանը. Բայդեն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Իսրայելի վրա նպատակ ուներ խափանել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որին ձգտում էր Էր Ռիադը: Այս մասին հայտնում «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:

«Նրանք գիտեին, որ ես պատրաստվում եմ հանդիպել սաուդցիների հետ: Սաուդցիները ցանկանում էին ճանաչել Իսրայելը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով դրամահավաքի միջոցառման ժամանակ: Նա մանրամասներ է պատմել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր կնքելու ԱՄՆ ջանքերի մասին, որը, ըստ ամենայնի, դադարեցվել էր հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:

Այս նախաձեռնությունը Բայդենը փորձել է ակտիվորեն կյանքի կոչել վերջին ամիսներին՝ հաշվի առնելով այն բարդ հարաբերությունները, որոնք նա ունեցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս