Հաիթիի մայրաքաղաքում օգոստոսի 31-ին առնվազն 20 մարդ դարձել է հանցավոր խմբավորումների անդամների ընդհարումների զոհ:
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գործադիր խորհուրդը հաստատել է ձայնի իրավունք ունեցողներին կուսակցության նախագահի առաջիկա ընտրություններում, որը հետագայում կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:
Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Պաշտոնական Բաքուն կրկին ամենաբարձր մակարդակով դժգոհություն է արտահայտում Կրեմլին՝ Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին չի գոհացրել հուլիսյան մարտերից հետո Հայաստան մոտ 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը։
Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով ախտահավածների քանակն անցած օրն ավալացել է 78 512-ով, իսկ վարակի պատճառով մահացածների թիվն աճել է 971-ով:
Կառավարող Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչն է, հաղթել է օգոստոսի 30-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում, սակայն բավականաչափ ձայներ չի հավաքել կաբինետ կազմելու համար:
Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով:
Իրանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին, որը դադարեցվել էր Թեհրանի մերձակայքում Boeing-ի կործանումից հետո, բայց Կիեւը չի համաձայնում:
Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն:
Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 կրող հրթիռը՝ Երկրի զոնդավորման SAOCOM արգենտինական արբանյակով։
Հնդկաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը, որը սահմանվել էր մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները, ենթադրվում է, գնդակոծել են ԱՄՆ-ի ռազմաբազաները, արկերի արձակումները կարող են նշանակել ամերիկյան կողմի եւ թալիբների միջեւ համաձայնագրի պայմանների բացահայտ խախտում:
Մեկ մարդ է զոհվել պայթյունի հետեւանքով, որն օգոստոսի 31-ին որոտացել է Աբու Դաբիի ռեստորաններից մեկում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ամերիկյան էսկադրային ականակիրը կտրել-անցել է Տավյանի նեղուցը: Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել է Տայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կղզու պաշտպանական գերատեսչությունը, դա վերջին երկու շաբաթվա ընթացքում նեղուցով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի անցման երկրորդ դեպքն է։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անցած հանգստյան օրերին Չինաստանի սահմանամերձ Լադակհի տարածաշրջանում զորքերի հետ նոր բախման մասին, տուժածների թիվը չի ճշտվում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել է, որ Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» է վարելու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Քաբուլում սպանվել է հանրային գործերի հարցերով Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Մուհամեդ Հասան Հոթաքը:
Չեռնոգորիայում ավտոմեքենայի վարորդը մխրճվել է Նիկշիչ քաղաքում ընդդիմադիրների հաղթանակը տոնողների խմբի մեջ, կան տուժածներ:
Միացյալ Նահանգների՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում բռնությունը դադարեցնել կարելի է միայն ուժի օգնությամբ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է օգոստոսի 31-ին հեռախոսով բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հնդկաստանի Օդիշայի արեւելյան նահանգում առնվազն 17 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղման պատճառով:
Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիայիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են համավարակն աարտվելուց հետո դաշինքի տնտեսության վերականգնման միջոցները:
«Նյու Յորք թայմս» թերթի խմբագրությունը 2019 թ․ դեկտեմբերի 16-ին հարցազրույց է վերցրել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենից։ Բայդենն իր հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանին անվանել է «բռնակալ», նրան «մեկուսացնելու» կոչ արել և ձգտել նրա «պարտությանը» հաջորդ ընտրություններում:
Տավուշյան սրացմանը հաջորդած թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ինտենսիվ աշխատել Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ուղղությամբ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Հուլուսի Աքարը Հայաստանը ներկայացրել է՝ որպես իրեն սատարող ուժերի հաշվին «իր հասակից բարձր գործերի» խառնվող մի երկիր՝ նշելով, որ Հայաստանի պահվածքը ոչ մի արդարացում չունի, և բոլորը պետք է հասկանան դա։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը:
Թուրքիան, ինչպես որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, սպասում է «X» ժամին և «Y» իրադարձությանը, որպեսզի հարձակվի մեզ վրա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգներն առաջինն Է կին տիեզերագնաց ուղարկելու Լուսնի վրա եւ առաջին ազգն է դառնալու, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա։
«Ես վստահ եմ, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, գուցե վեց ամիս առավելագույնը, մենք վերջնականապես կհաղթահարենք կորոնավիրուսը։ Դրա ուղղությամբ աշխատում են ռուս գիտնականներ, համաշխարհային գիտնականներ, մոսկովյան գիտնականներ»,- ասել է նա։
China Shipbuilding Group-ը մտնում է Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել է Splash-ը:
Օգոստոսի 28-ին B-52 ամերիկյան վեց ռմբակոծիչներ թռչելով կանցնեն Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների վրայով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը: