Եվրոպայում «Կիարան» փոթորկի զոհերի թիվը հասել է 10-ի
Արևմտյան Եվրոպային պատուհասած «Կիարան» փոթորկի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Մինչև 200 կմ/ժ արագությամբ քամիների պատճառով խափանվել է նավերի, ինքնաթիռների և գնացքների աշխատանքը։
Մարդկային զոհեր են գրանցվել Իտալիայի Տոսկանա մարզում, որտեղ ռեկորդային տեղումներ են գրանցվել, և արտակարգ դրություն է հայտարարվել։ Բացի այդ, փոթորիկը մի քանի մարդու կյանք է խլել Բելգիայի Գենտ քաղաքում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում։
Զոհերի մեծ մասի պատճառը եղել են ծառերի տապալումները։
Ֆրանսիայում 1,2 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Նոյեմբերի 2-ի երեկոյան դրանցից 700 000-ում էլեկտրամատակարարումը դեռ չէր վերականգնվել։ Ֆրանսիայում գնահատել են, որ «Կիարան» փոթորկի հասցրած վնասի չափը կարող է հասնել 0,5 միլիարդ եվրոյի։ Ըստ Ելիսեյան պալատի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է նոյեմբերի 3-ին այցելի Բրետան, որն ամենաշատն է տուժել փոթորկից։
Եվրոպական տարբեր երկրներում «Կիարան» փոթորկի պատճառով փակվել են օդանավակայաններ, չեղարկվել են գնացքների ուղերթերը։
Անգլիայի հարավում հարյուրավոր դպրոցներ են փակվել։ Իսկ Նորմանդյան Ջերսի կղզում 164 կմ/ժ արագությամբ քամու պատճառով մարդկանց տարհանել են իրենց բնակավայրերից և տեղափոխել հյուրանոցներ։