Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի փոխնագահի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է ռազմական ուժով օժանդակել Ադրբեջանին, հավաստում է այն փաստը, որ Թուրքիան նախանշում է այն սահմանագիծը, որը հայոց բանակը չի կարող անցնել։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանում: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայից սերած անձ, ով ցանկացել է պայթյուն իրականացնել կառավարական շենքերից մեկում:
ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով այցին և սպասվող ակնկալիքներին, նշեց, որ, երբ կարողանան ցանկացած իրավիճակում ճիշտ հետևություններ անել ու դասեր քաղել, ապա դա իսկապես կարող է հետագայում դառնալ ավելի հզոր հաղթանակների հիմք։
168 TV ԼՐԱՀՈՍ
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը Արցախում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ այդ դեպքում Բաքուն առաջ կքաշի իր պայմանները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։
Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունն հայտարարում է, որ Վաշինգտոնից բացատրություն կպահանջի, քանի որ Թուրքիան օգտագործում է իրենց տրամադրած տեխնոլոգիան հարձակողական անօդաչու թռչող սարքերում:
Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ: «Տելեգրամ»-ի իրանական Azariha ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները:
Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը:
Բիշքեկի քաղաքագլխի նոր պաշտոնակատար Նարիման Տյուլեեւը հրաժարվել է պաշտոնից. քաղաքապետի համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 22-ին տարածել է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։
«Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «21-րդ դարը մարդկային ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից ոչնչով չի տարբերվում նախորդներից: Ինչպես միշտ, աշխարհում թելադրողը «ուժի օրենքն» է: Ասել է թե՝ գոյության իրավունք ունի նա, ով ուժեղ է: Իսկ ի՞նչ է նշանակում լինել ուժեղ… Լինել ուժեղ, նշանակում է ոչ միայն ունենալ ազգային միասնականությամբ և հզոր բանակով սեփական կամքը դիմացինին պարտադրելու ներքին մղում, այլ նաև այդ մղումը դաշնակիցների հետ փոխշահավետ հարաբերություններով առավել հզորացնելու կարողություն»:
Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկտություն էր հրապարակել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա։
Դատական քննիչները հոկտեմբերի 21-ի երեկոյան մեղադրանքներ են առաջադրել յոթ կասկածյալների Փարիզից ոչ հեռու Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանության գործով:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից, ինչը կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով»։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը»։
Նախորդ շաբաթ Samah նավթային տանկերը Իրանի դրոշի ներքո Սուեզի ջրանցով մտել է Միջերկրական ծով: Մի քանի ծովային մղոն անցնելուց հետո նավը դադարել է հաղորդել իր գտնվելու վայրի և նշանակետի մասին:
Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:
«Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. շարունակվում է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիան, որոշ ճակատներում այդ ագրեսիան բավականին թեժ է։ Մեր ուժերը դիմադրում են, և դիմադրելու ենք մինչև վերջ։ Առհասարակ սա բոլորը պետք է հասկանան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:
Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանա ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաեւ Արցախի նախկին նախագահներին:
Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: