ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է interfax.az-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվտանգության հարցերով փորձագետ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն է:
«Բոլորն էլ երազում են խաղաղության մասին, բայց խաղաղություն ծնկած վիճակում չի կարող լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի՝ Ադրբեջանին ներկայացրած 6 կետերին ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մեկնաբանություններին ինքնորոշման իրավունքի մասին:
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Անցած օրը շրջափակված «Ազովստալ» մետաղագործական կոմբինատում գերի է հանձնվել «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 զինվոր:
Ֆրանսիայի նոր Նախարարների խորհրդի կազմը կհրապարկվի մայիսի 20-ին: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Հաղորդագրության մեջ ճշտված է, որ նոր նախարարները հայտնի կդառնան «ուրբաթ օրը կեսօրից հետո», իսկ նախարարների կաբինետի առաջին նիստը «կկայանա երկուշաբթի օրը»:
ԱՄՆ-ի Սենատը մայիսի 19-ին հավանություն է տվել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին գրեթե 40 միլիարդ դոլար գումարի հատկացմանը որպես ֆինանսական օգնություն։ Bloomberg-ի հաղորդագրության համաձայն, քվեարկությունը դեռ ընթանում է, սակայն բավարար չափով սենատորներ արդեն արտահայտվել են օգնության փաթեթի հաստատման օգտին: Այժմ փաստաթուղթն ստորագրման համար կուղարկեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:
Համաշխարհային հանրակցությունը կարող է լուծել պարենային անբավարարության խնդիրը, բայց միայն Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից մատակարարումների առկայության դեպքում: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը:
Մայիսի 18-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Կամչատկայում ժայթքող Կարիմի հրաբուխը մայիսի 19-ի ցերեկը երկու մոխրասյուն է արտանետել ծովի մակարդակից մինչեւ 8 եւ 6,7 կիլոմետր բարձրությամբ:
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրն առնվազն 262 270 մարդ են հայտնաբերել տենդի ախտանիշներով, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է 1,97 միլիոն:
Դիմակի պարտադիր կրման պահանջը գործելու է հիվանդանոցներում, տարեցների խնամքի կենտրոններում, ինչպես նաև հանրային տրանսպորտում:
«Ես կոչ եմ անում խորհրդի բոլոր անդամներին անել այն ամենը ինչ ձեր ուժերի սահմաններում է, որպեսզի լռեցնել զենքերը և նպաստել Ուկրաինայում և ամենուր խաղաղության պահպանմանը»,- ասել է Գուտերեշը:
ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայող, 120 ինքնաթիռ և 20 նավ: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը:
Աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց միջև պայքարը փետրվարի 24-ին նոր փուլ է թևակոխել Ուկրաինայում, ամենևին անտարբեր չեն վերջին շաբաթներին Հայաստանում ծավալվող ընդդիմության անհնազանդության ակցիաների, հանրահավաքների նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Հայտնում է ՀՀ կառավարությունը։
Համաշխարհային բանկը 30 միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացնի մոլորակի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված տարբեր նախագծերի իրականացման համար։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրն աշխարհում՝ այդ ցուցանիշով գերազանցելով Իսրայելին եւ Եգիպտոսին: Այդ մասին գրում է The Washington Post թերթը:
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Մեծ յոթնյակի (G7) երկրների իրենց գործընկերներին խնդրել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:
Ստոլտենբերգը ընդգծել է, որ առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ -ի անդամ երկրների միջև կան տարաձայնություններ, նկատի ունենալով Թուրքիայի դիրքորոշումը այդ երկու երկրների անդամակցության շուրջ: Բայց, ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ն միշտ էլ լուծում է գտնում։
«Ռուսաստանի մտահոգությունները չեն չեզոքացել հուշագրով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը, անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի արտահայտած մտահոգություններին:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային տրամադրել եւս 300 միլիոն դոլար ֆինանսական օգնություն հումանիտար կարիքների համար:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ հունիսի վերջը գնահատական կտա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքին:
Մոլդովան պաշտոնապես Ռուսաստանին չի ծանուցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ-ի) գծով միջոցառումների մասնակցության դադարեցման մասին:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներին մայիսի 27-ին կայանալիք գագաթնաժողովում կառաջարկվի քննարկել միությանշրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները: Մայիսի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Օրերս Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 1992թ․ մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002թ․ մայիսի 14-ին ՀԱՊԿ հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակին նվիրված ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովից հետո Փաշինյանը հանդիպել էր Պուտինին և նշել, որ ամիս էլ չի անցել իր՝ ՌԴ առաջին պաշտոնական այցից հետո:
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրներում պետք է ստեղծված լինեն մշտական ռազմակայաններ»:
Գերմանիան քայլեր չի անի, որոնք ՆԱՏՕ-ն կդարձնեն Ուկրաինայի հակամարտության կողմ: Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հանդես գալով Բունդեստագում:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաբանական անվտանգությանը վերաբերող հուշագիր, ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ. Հայաստանում նման լաբորատորիաները միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը, այնտեղ աշխատում են միայն Հայաստանի քաղաքացիներ: Այս մասին ասաց ՀՀ անվտանգությնա խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Հայաստանում բիոանվտանգության հետ կապված խնդիրներ կան, և ռուսական կողմը հարցադրումներ ունի: