Բաժիններ՝

Բերբոքը ԵՄ-ի ընդլայնումն «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն» է համարում

Եվրամիության ընդլայնումն «աշխարհաքաղաքական անհրաժեշտություն» է և ունի աշխարհաքաղաքական պատճառներ։ Ոյդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած խորհրդաժողովում։

«ԵՄ-ում այժմ միաբանություն կա այն բանի վերաբերյալ, որ մենք պետք է ընդլայնվենք: Դա Ուկրաինայում (խմբ․՝ հակամարտության) աշխարհաքաղաքական հետևանքն է…», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Մեր միության ընդլայնումն աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է: Բայց միաժամանակ դա նաև աշխարհաքաղաքական հնարավորություն է ԵՄ-ի համար», – հավելել է Բերբոքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս