Բաժիններ՝

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Meta-ի կողմից ռուսական պետական ԶԼՄ-ների արգելափակմանը. Պեսկով

Կրեմլը բացասաբար է վերաբերվում Meta ընկերության կողմից RT-ի և «Ռոսիյա սեգոդնյա»-ի օգտահաշիվների արգելափակմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ, շատ բացասական. սա Meta-ի բացահայտ վարկաբեկումն է, այսինքն՝ Meta-ն այդ գործողություններով վարկաբեկում է իրեն, և, իհարկե, նման ընտրողական գործողությունները ռուսական լրատվամիջոցների նկատմամբ անընդունելի են, այդ պատճառով մենք ծայրահեղ բացասաբար ենք վերաբերվում դրան։ Եվ դա, իհարկե, բարդացնում է Meta-ի հետ մեր հարաբերությունների կարգավորման հեռանկարները», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Facebook-ի սեփականատեր Meta ընկերությունը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ արգելափակում էլ է RT-ի, «Ռոսիյա սեգոդնյա»-ի և այլ ռուսական պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվներն իր հարթակներում՝ նշելով, որ այդ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ համացանցում ազդեցություն տարածելու գաղտնի գործողություններ իրականացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30