Սանկտ Պետերբուրգում գաղտնի նյութեր ստանալուց հետո ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատեն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:
«Այդ խաղաղության պայմանագիրը քողարկված է երկրորդ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու հիմքով, այսինքն՝ փորձում են ցույց տալ, որ դա խաղաղության համաձայնագիր է, սակայն այն բոլորովին չի բխելու Հայաստանի ու հայկական շահերից։ Այսօր Սյունիքում ունենք խայտառակ վիճակ, ադրբեջանական կողմը ոչ միայն չի պահպանել այն սահմանագիծը, որոնք գոնե քարտեզներով տեսանելի են, մխրճվել է 3,5 կմ չափով»։
ԱՄՆ-ում առնվազն 150 մարդ դարձել է 400-ից ավելի միջադեպերի հետ կապված հրաձգության զոհ անցած երկարատեւ հանգստյան օրերին, երբ ամերիկացիները նշել են Անկախության օրը (հուլիսի 4-ին):
Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:
Հուլիսի 6-ին 14՛:20-ին (Երեւանի ժամանակով 15:20-ին) 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում՝ երկրի հարավ – արեւելքի Բուզեուի գավառում:
Հուլիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ռուսական Ria Novosti-ին՝ հղում անելով Կրեմլին:
Հուլիսի 6-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում:
Անցյալ գիշեր ռումբեր կրող մի քանի անօդաչու թռչող ապարատներ արտագրոհ են կատարել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա:
Չեխիայի հյուսիս – արեւմուտքի Ուստեցկի երկրամասում հուլիսի 6-ին չորս մարդ է վիրավորվել Լովոսիցե քաղաքի կենսավառելքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդրել է Չեխիայի հեռուստատեսությունը:
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 3-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ Հայաստան վերադարձան Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի տնօրենը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը կավարտվի, միայն, երբ պատվաստումների մակարդակը հասնի առնվազն 70 տոկոսի:
Մեծ Բրիտանիայում COVID-19-ի «դելտա» շտամը շատ արագ տարածվում է, չնայած դրան հոսպիտալացումների և մահացության թիվը ցածր է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում: Նա նշել է, որ որևէ քննարկում Աֆղանստանի իշխանությունների կամ թալիբների չի անցկացվում:
Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցության համագումարը կիրակի որպես հանրապետության նախագահի պաշտոնական թեկնածու հաստատել է խորհրդարանի նախկին խոսնակ Հեն Պելլուասին, որը դեմ է Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրին և պահանջում է վերադարձնել այսպես կոչված «բռնակցված տարածքները», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աշխարհում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը մոտենում է 4 միլիոնին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ լիարժեքորեն պատվաստված բրիտանացիների համար կարանտինային կանոնները կհանվեն:
Ուկրաինական նոր կորվետի կառուցումը, որի կորպուսը արդեն տեղադրվել է Թուրքիայում, կավարտվի մինչ 2023 թվականը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ջրային տարածքում՝ Ղրիմի ափերի մոտ տեղի ունեցած բրիտանական ականակիր նավի հետ կապված և նմանօրինակ սադրանքները ծրագրվում են ԱՄՆ-ում:
Ղրիմի վերադարձից հետո Ռուսաստանի ուժեղացումը Սև ծովի տարածաշրջանում հնարավորություն չի թողնում ՆԱՏՕ-ին արագ և համոզիչ հաղթանակ տանելու հնարավոր հակամարտության դեպքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել The National Interest պարբերականի վերլուծաբանը:
Ֆիլիպինների հարավային շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թիվը հասել է 45-ի: Այս մասին փոխանցում է BBC News-ն՝ հայտնելով, որ մի քանի տասնյակ մարդիկ ողջ են դուրս բերվել ավիավթարի վայրից: Ջոլո կղզում կործանված ինքնաթիռն ավելի քան 90 մարդու էր տեղափոխում, որոնց մեծամասնությունը՝ զինվորականներ:
Մոսկվայի և Բրյուսելի միջև երկխոսությունն անհրաժեշտ է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջին 24 ժամվա ընթացքում «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի 13 շրջանում, հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները:
Ֆիլիպինների հարավ-արեւմուտքում Ֆիլիպինյան ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի, հայտնում է Rappler պորտալը ՝ վկայակոչելով երկրի զինված ուժերը:
«Ցավոք, Ադրբեջանի կողմից ռազմագերիների հարցը մեր հասարակության և պետության վրա փաթաթած կեղծ օրակարգ է: Ինչո՞ւ եմ ասում՝ կեղծ. որովհետև ինչքան էլ դու հետ բերես, նրանք եթե տեսնում են, որ քեզ համար դա այդքան զգայուն թեմա է, ուրեմն հետ կվերադարձնես 15-ին, 1015-ին գերի կվերցնեն ու կպահանջեն Արցախ, ականապատման քարտեզ և այլն: Սա Ադրբեջանի համակարգկային քաղաքականության արդյունք է, որ ամեն ինչ փորձում են սարքել առևտրի առարկա: Ռազմագերիների հարցի լուծման համար Հայաստանը պետք է գրագետ գործի միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքում, ճնշում գործադրենք Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի վրա»։
Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ C-130 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ ինքնաթիռում 92 մարդ է եղել:
Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում:
Ռուսաստանյան նավթի արտահանումը հեռավոր արտասահմանի երկրներ 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 104,06 մլն տոննա, ինչը 12,1 տոկոսով պակաս է 2020 թվականի համանման ցուցանիշից:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վստահության միջոցների ամրապնդման մասին է խոսքը, եթե արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանն ավելի ինտենսիվ են զորավարժություններ անցկացնում, օրերս Շուշիում հռչակագիր ստորագրեցին, իսկ Ադրբեջանի զորքերը մայիսի 12-ից գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանը դատում է հայ գերիներին, և այլն:
Իտալիայի ֆինանսական գվարդիան բացահայտել է տասը Տելեգրամ-ալիքներ, որոնք կապված են ստվերային շուկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառք իրականացնելու գործարքների հետ: