Նորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացում
Նորվեգիայում գրանցվել է ցեզիում-137 ռադիոակտիվ իզոտոպի մակարդակի բարձրացում, սակայն մարդկանց և շրջակա միջավայրի համար վտանգ չկա։ Այդ մասին հայտնել է Նորվեգիայի Ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալությունը:
Ճառագայթային մոնիտորինգի երկու կայանների ֆիլտրերը շաբաթական մեկ անգամ հետազոտվում են արտակարգ իրավիճակների բաժնում։ Ցեզիում-137-ի առկայությունը հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում:
«Մենք հայտնաբերել ենք 5 µBq մեկ խորանարդ մետրի վրա Սվանհովդի ֆիլտրման կայանում 37-րդ շաբաթում (9-16 սեպտեմբերի) և նույն կոնցենտրացիան (5 µBq/m3), որը չափել ենք Վիկշեֆջելի ֆիլտրման կայանում 36/37 շաբաթվա ընթացքում (5-12 սեպտեմբերի)», – հայտնել են Սվանհովդ քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունից։
Նշվում է, որ Ցեզիում -137-ի հայտնաբերված մակարդակները նորմայից բարձր են, սակայն վտանգ չեն ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար։ Վարչությունը փորձանմուշների լրացուցիչ հետազոտություն կիրականացնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Ժամանակին Նորվեգիայում ռադիոակտիվ իզոտոպների արտահոսք է եղել Հալդենում գտնվող HBWR միջուկային հետազոտական ռեակտորից: