
Ուկրաինան 2-րդն է, որտեղից Թուրքիան ամենաշատ երկաթե հանքաքարն է ներմուծում

«SteelOrbis» ընկերությունը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, թե ո՞ր երկրներից ու որքա՞ն հանքաքար է Թուրքիան ներմուծել 2024-ի հունվար-հուլիս ամսիներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընկերությունը հիմնվել է Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտի (TÜİK) նախնական հրապարակված տվյալների վրա։ Նշվում է, որ թուրքական մետալուրգիական ձեռնարկությունները 2024-ի հունվար-հուլիսին ամենաշատ երկաթե հանքաքարը (3․37 մլն տոննա) ներմուծել են Բրազիլիայից։
Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղից Թուրքիան ներկրել է 929․68000 տոննա (մոտ 1 մլն տոննա) երկաթի հանքաքար։ 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 333․44.000 տոննա և այս տարվա ցուցանիշից 178․8%-ով ավելի է։
Երրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետությունն է՝ 861․14000 տոննայով։
Նշենք, որ թուրքական մետալուրգիական ընկերությունները 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պողպատի արտադրությունն ավելացրել են 14,9%-ով՝ հասցնելով 21,7 մլն տոննայի։ Այս տարվա հուլիսին թուրքական մետալուրգիական ընկերությունները արտադրել են 3,1 մլն տոննա պողպատ։