«Թալիբան» արմատական շարժման անհայտ թվով գրոհայիններ են սպանվել Բագլան եւ Կունդուզ նահանգներում, որտեղ և հարվածներ են հասցվել», – ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն հնարավոր է համարում ՌԴ-ի հետ համագործակցությունը կիբեռհանցագործների դեմ պայքարի ոլորտում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ՝ ելույթ ունենալով առցանց խորհրդաժողովում:
Մենք միասին կարողացանք գործարքի ձևաչափը մշակել, բայց պետք է հիմնարար քաղաքական որոշումներ կայացնել: Մենք դեռ չենք հասել ավարտին:
Եվրամիությունում որոշել են երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Ադրբեջանական հերթական սադրիչ քայլի արդյունքում Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել էին Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված էր Շուշին:
Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Մոսկվայի հետ երկխոսւթյան զարգացմանը սպառազինությունների վերահսկողության շուրջը:
Միացյալ Նահանգները ոչ մի կարգի որոշումներ չի ընդունի սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանբ բնագավառում առանց Եվրոպայի մասնակցության:
Չեխիայի արեւմուտքի Սոկոլով քաղաքի ոստիկանական ուսումնարանի ուսանողները հունիսի 25-ին թունավորվել են, ինչպես ենթադրվում է, քիմիական նյութից:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել:
Ռուսաստանի զինվորականները հունիսի 25-ին Միջերկրական ծովում խոշոր զորավարժություններ են սկսել վերջրյա նավերի, դիզելային սուզանավերի եւ օդուժի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթած Ուխնաագիյն Խուրելսուխը հունիսի 25-ին երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հունիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր:
Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, Աֆղանստանում շուրջ 650 ամերիկացի զինվորականների կթողնի երկրից իր զորակազմի հիմնական մասի դուրսբերումից հետո: Հունիսի 24-ին այդ մասին հայտնել է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուր պաշտնատար անձանց թվից։
Առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 16-ը՝ տուժել Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգի Շանցզյու քաղաքի մարզական կենտրոնում հունիսի 25-ի առավոտյան բռնկած հրդեհի հետեւանքով:
Հունիսի 25-ի վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով եկրաշարժ է արձանագրվել Քաբուլում եւ Աֆղանստանի մի շարք այլ քաղաքներում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Գրեթե 275 մլիոն մարդ ամբողջ աշխարհում անցյալ տարի թմրանյութեր է գործածել, որոնցից 36 միլիոնը տառապել է թմրակախվածության պատճաով տարբեր տեսակի խանգարումներով:
Չեխիայում հունիսի 24-ին շուրջ 45 հազար ընտանիքներ առանց լույսի են մնացել տեղատարափների պատճառով, որոնք տեղ-տեղ վերածվել են ամպրոպով անձրեւների:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում՝ արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը, իրադրությունը կարող է փոխվել մեկ օրում։
Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության նոր խմբագրվածքը կհրապարակվի մոտավորապես եկող տարվա սկզբին: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել է քաղաքական գործերով Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը։
Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն է:
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Ռուսաստան՝ Ռուսաստանի հետ կանխատեսելի ու կայուն հարաբերությունների ակնկալիքով:
Հունիսի 24-ին Եգիպտոս է հասել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի միասնական գնումների եւ բժշկական ապահովության վարչությունը։
Կորոնավիրուսի «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում: «Դելտա պլյուս»-ը համարվում է վիրուսի ավելի վարակիչ տեսակը:
Նավթի գները հունիսի 24-ին բարձրանում են ԱՄՆ-ում եւ Չինաստանում էներգակիրների պաշարների նվազման ֆոնին։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության զեկույցը, որը հրապարակվել է նախօրյակին, ցույց է տվել նավթի պաշարների կրճատումը երկրում՝ անընդմեջ հինգերորդ շաբաթվա արդյունքներով. սա հունվարից ի վեր անկման ամենաերկար ժամանակաշրջանն է:
Մոսկվայում հունիսի 24-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության առևտրի ու արդյունաբերության նախարար Նեվին Գամեայի հանդիպումը:
«Ֆորմալ առումով կարելի է բավարարված լինել հայ-ռուսական հարաբերությունների հարցում քաղաքական դաշտում եղած ընկալումից»,- այս մասին այսօր առցանց հարցազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Բանաձևը հիմնված է այն փաստի վրա, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց ավելի քան 200 ռազմագերի դեռ բանտարկված են Ադրբեջանում, այդ թվում՝ հենց Բաքվի բանտերում, մի բան, որ խախտում է միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները։
Յալթայի Միսմխոր գյուղակում լեռնային գետը դուրս է եկել ափերից: Այդ մասին հունիսի 24-ին հաղորդել են Ղրիմի ներքին քաղաքականության, տեղեկատվության եւ կապի նախարարությունում։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջին անգամ նշել է 2,9 միլիարդ եվրո գումարը, որը 2020 թվականին ծախսվել է վեց արեւմտյան ընկերություններից կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերի համար: