
Գազայում դպրոցի շենքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել

Առնվազն 17 պաղեստինցիներ, այդ թվում՝ երեխաներ են զոհվել հոկտեմբերի 24–ին Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ ճամբարի դպրոցի շենքի վրա իսրայելական հարվածների հետևանքով:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
Դպրոցում մարդիկ պատսպարվել էին: Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և կառավարման կենտրոնին, որը նախկինում որպես դպրոց է օգտագործվել: