Հոկտեմբերի 25-ին բեռնատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել Ինդոնեզիայի Պապուայի նահագում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստը որոշակի քաղաքական ազդանշաններ է պարունակում և նշել, որ կառավարության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իր համար «նոր ժամանակ է սկսվում»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարել է TRUTH Social սեփական սոցիալական ցանցի առաջիկա գործարկման մասին: Այդ մասին հաղորդել է The Hill-ը:
ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանումներ է պահանջել Թուրքիայից` 10 դեսպանի, նրանց թվում` ԱՄՆ-ի դեսպանին, Թուրքիայից դուրս հանելու հարցի կապակցությամբ:
Ամերիկացի այն զինծառայողների թիվն, ովքեր մահացել են COVID-19-ի հարուցած բարդություններից, հասել է 70-ի:
ԱՄՆ-ը հավանություն է տալիս Եվրոպայի ավելի ուժեղ պաշտպանությանը, որը լրացնում եւ ուժեղացնում է ՆԱՏՕ-ն:
«Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ելույթը, ինչպես միշտ, ինտրիգային էր և կարևոր ռեգիոնալ գործընթացները հասկանալու տեսանկյունից: ՌԴ նախագահն ուղերձներ հղեց՝ ինչպես հակամարտության կողմերին, այլև՝ միջազգային դերակատարներին, որոնք հավակնում են մասնակցել թե տարածաշրջանային ապաշրջափակման, թե դեմարկացիա-դելիմիտացիա, թե Արցախյան կարգավորման գործընթացներին: Նախ՝ հակիրճ ներկայացնենք պուտինյան շեշտադրումները:
«Վալդայ» հարթակում ՌԴ նախագահ Պուտինի ամենամյա ելույթից և Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով հանդիպումից հետո տեղեկություններ են տարածվում, թե նոյեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում կարևոր փաստաթղթեր են ստորագրվելու Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափով։
Հայաստանում հաջորդ տարվա սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI» միջազգային փառատոնը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներների, արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին։ Սպասվում է, որ կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։ Հանդիպման մոտավոր ամսաթիվ է նշված նոյեմբերի 8-9-ը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 242 միլիոն 482 հազար 541: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիյկան համալսարանի տվյալները:
Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) էկոլոգիական ստորաբաժանումը Չուկոտկայի ինքնավար օկրուգի Վրանգելի կղզում 450 տոննայից ավելի գյուղատնտեսական եւ կենցաղային աղբ է հավաքել: Այդ մասին հաղորդել է ԽՕՆ-ի մամուլի ծառայությունը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում է անցկացրել միայն օրվա ուշ ժամ լինելու պատճառով, ինչը խանգարել է նրան տուն վերադառնալ: Այդ մասին հաղորդել է Sun թերթը:
Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ ատրճանակով կրակել է օպերատորի ուղղությամբ: Կրակոցի հետևանքով կին օպերատորը մահացել է:
Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Մալիում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի ուժերի կազմում թուրքական զորակազմի ներկայությունը: Նախօրեին Թուրքիայի խորհրդարան էր ներկայացվել Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միացյալ Նահանգները կանխատեսելի և կայուն հարաբերություններ է ուզում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:
Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։
ԵՄ ղեկավարության պնդմամբ՝ Բելառուսը անօրինական ներգաղթյալներ է ուղարկում Եվրամիության երկրներ: Եվրոպական լիդերները հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են ներգաղթյալներին քաղաքական նպատակներով օգտագործելու երրորդ երկրների փորձերը:
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին՝ նշելով, որ այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում:
Միացյալ Նահանգները առաջվա պես պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները ատոմային էներգիայի ոլորտում նախագահ Բայդենի վարչակազմի քաղաքականությանը նվիրված օնլայն համաժողովի ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի հետ սառը պատերազմ չի ձգտում, բայց Վաշինգտոնը չի նահանջի իր դիրքերից։
ՄԱԳԱՏԷ-ն մի շարք հարցեր եւ մաղթանքներ ունի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի AUKUS պաշտպանական գործընկերությանը եւ մտադիր է դաշինքի հետ աշխատել միջուկային չտարածման թեմայով:
Ստամբուլում Բելառուսի գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել կլոր սեղան՝ Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեի Բելառուսա-թուրքական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցին հաղորդել են բելառուսական սահմանապահ հաստատությունում:
Եվրամիության ղեկավարները, ամփոփելով Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հանդես են եկել ԵՄ-ում տեղաշարժման սահմանափակումները մեղմացնելու օգտին, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, ինչպես նաեւ հորդորել են՝ արագացնել աշխատանքը երրորդ երկրների հետ COVID-հավաստագրերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ:
ՄԱԳԱՏԷ-ն հսկում է Հյուսիսային Կորեայի կողմից աշխատանքի ակտիվացումն ատոմային էներգիայի՝ իր համար հասանելի բոլոր ոլորտներում: Այդ մասին ասել Է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:
ՄԱԿ-ին առընթեր Չինաստանի մշտական ներկայցուցիչ Չժան Ցզյունը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ Տայվանում իրադրությունը չտանել վտանգավոր ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առանձին երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ը, վտանգավոր գործողություններ են ձեռնարկում, Տայվանում իրադրությունը տանում են վտանգավոր ուղղությամբ: Կարծում եմ, որ ներկայում մենք պետք Է հորդորենք ԱՄՆ-ին՝ դադարեցնել նման պրակտիկան: Ոչ ոք շահագրգռված չԷ Տայվանին պատերազմի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, թե դա ԱՄՆ-ին ինչ-որ բան կտա»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերի 22-ին Տոկիոյում բեռնատարն անցել է մայթ եւ վրաերթի ենթարկել անցորդներին: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին տեսաուղերձում հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում: Հոկտեմբերի 20-ին տեսագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում։
Հնդկաստանի ավելի քան 1 միլիարդ բնակիչ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գոնե մեկ չափաբաժինը: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան: