Բաժիններ՝

Բլինքենը հայտարարել է, որ Al Jazeera-ի լրագրողների դեմ Իսրայելի մեղադրանքների ստույգ լինելու մասին չի կարող խոսել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հայտարարել է, որ ինքը «չի կարող խոսել կատարյան Al Jazeera-ի վեց լրագրողների դեմ Իսրայելի մեղադրանքների մասին, որ նրանք Գազայի զինված խմբավորումների անդամներ են, և որ զեկույցը «հանգամանալից ուսումնասիրման» կարիք ունի:

«Մենք եռանդագին աջակցում ենք Գազայում և ամբողջ աշխարհում, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում լրագրողների աշխատանքին, ինչպես նաև վճռական ենք ապահովելու լրագրողների պաշտպանությունը։ Գազայում չափազանց շատ մարդ է զոհվել»,- ասել է Բլինքենը Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Իր հերթին, Կատարի վարչապետը հայտարարել է, որ Al Jazeera-ն «անկախ լրատվական հաստատություն է, որով մենք շատ հպարտ ենք»։

«Մենք տեսել ենք նրանց հաղորդումները՝ լինի դա Ուկրաինայի պատերազմի կամ աշխարհի այլ մասերում, և, ցավոք, երբեք չենք տեսել, որ լրագրողներին վերաբերվեն այնպես, ինչպես նրանց հետ վարվեցին Գազայում»,-ասել է Ալ Թանին: Կատարի վարչապետի համոզմամբ՝ հեռուստաալիքը գործում է «միջազգային ամենաբարձր չափանիշների» հիման վրա։

Ըստ նրա՝ ե«լնելով նրանից, ինչ սովորել ենք պատերազմի սկսվելուց ի վեր՝ այն է, որ Իսրայելի դեմ ուղղված մեղադրանքները չի կարելի հալած յուղի տեղ դնել»:

Ավելի վաղ իսրայելական բանակը հրապարակել էր որոշ փաստաթղթեր, որոնք, ըստ իր հայտարարության, հայտնաբերվել են Գազայի հատվածում և իբր վկայում են նրա մասին, որ Al Jazeera-ի զոհված 6 լրագրողները պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Պաղեստինյան Իսլամական Ջիհադ» խմբավորումների զինյալներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս