Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով

Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավորներ Ռասա Յուկնեվիչիենեն եւ Անդրիուս Կուբիլիուսը պարգեւատրվել են Հայաստանի Ազգային ժողովի շքանշանով։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շքանշանը տրվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ունեցած ներդրման համար։ 

ԵԽ լիագումար նիստի համար Ստրասբուրգում գտնվող պատգամավորներին շքանշանը հանձնել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ Ռասա Յուկնեվիչիենեն X-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է՝ պատիվ է համարում նման մեդալ ստանալը։ «Հայաստանի առաջընթացը կենսական նշանակություն ունի ԵՄ-ի համար։

Որքան ավելի ժողովրդավարական տարածք լինի մեզնից դեպի արևելք, այնքան մենք ավելի ապահով կլինենք», – գրել է Յուկնեվիչիենեն։ 

Տեսանյութեր

Լրահոս