Էրդողանի ահաբեկչական ճոճանակը. Ստանիսլավ Տարասով
Թուրքիան տարբեր պատճառներով ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ահաբեկչական սպառնալիքների գոտուց։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նման գործողություն միշտ ինչ-որ բանով մոտիվացված է, «կապված է» ինչ-որ արտաքին քաղաքական կամ ներքին իրադարձությունների հետ։
Որպես կանոն, իշխանությունների մեղադրանքները հարձակումների համար, երբ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնում, պարադիգմում են հայտարարված ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Սիրիայի քրդերի միջև Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF) և ISIS: Եթե Անկարայի Tusaş ընկերության՝ թուրքական օդատիեզերական արդյունաբերության առանցքային ձեռնարկության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության գնահատականին մոտենանք նման դիրքորոշմամբ, ապա այն տեղավորվում է առաջարկվող սխեմայի մեջ։
Եկեք նշենք արտաքին գործոնը. ահաբեկչական հարձակման օրն Էրդողանը ժամանել է Կազան՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու և Պուտինի հետ հանդիպելու համար: Թուրք փորձագետները կարծում են՝ այդպիսով հավաքական Արևմուտքը, որը դժգոհ է բազմավեկտոր քաղաքականության և ուժեղացող անկախության Անկարայի ուղուց, նրան «սև նշան» է ուղարկել։ Ավելին, թուրք բլոգերներն ակնարկում են՝ ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել օտարերկրյա հետախուզություններից մեկը, ինչը բացառել չի կարելի: Այն ժամանակ ահաբեկչության գնացած ուժերը միայն գործիքակազմ են Թուրքիայում որոշակի նպտակների հասնելու համար։
Բայց որո՞նք են այդ ուժերը: Արդյո՞ք հիմքեր կան խոսելու քաղաքականապես մոտիվացված ահաբեկչության մասին, որը կապված է բացառապես Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի աշխատանքներին Էրդողանի մասնակցության հետ, թե՞ խոսքը երկրում իրավիճակի ապակայունացման փորձերի մասին է, և կարո՞ղ են արդյոք ահաբեկչությանը հաջորդել այլ գործողություններ: Եթե նկատի ունենանք BRICS-ը, ապա Tusaş ընկերության վրա հարձակումը կարող է ընկալվել՝ որպես «պարտիզանական գործողությունների մեկ գործողություն», և ամեն ինչ կավարտվի իրավապահ մարմինների հետաքննությամբ:
Ճիշտ է, ինտրիգային պահ կա. ահաբեկչությունը տեղի է ունեցել թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահից ընդամենը մի քանի օր անց, որին Անկարան մեղադրում էր 2016-ին ձախողված պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Բայց եթե իրադարձությունները շարում եք ժամանակագրական կարգով, ապա հայտնվում է բարդ պատկեր։
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր նախարարների կաբինետում փոփոխություններ կատարելու մտադրության մասին։ Թուրքական Hurriyet թերթը գրում է․ «պատճառները չեն նշվում»: Նախատեսվում է կուսակցության ղեկավար կառույցների մոտ 60 տոկոսի, այդ թվում՝ Ստամբուլի և Անկարայի ԱԶԿ մասնաճյուղերի ղեկավարների փոփոխություն։ Նշենք՝ Էրդողանի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ նրա զինակից «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտնել էր․ «Ոստիկանության մի շարք աշխատակիցների կողմից կարող է պետական հեղաշրջման փորձ արվել»:
Էրդողանի՝ Կազան մեկնելու նախօրեին նույն Բահչելին հանդես է եկել ևս մեկ սենսացիոն հայտարարությամբ։ Նա առաջարկել է PKK-ի ղեկավար Աբդուլլահ Օջալանին, որն այժմ ցմահ բանտարկություն է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում, մեկուսացումը հանելու դեպքում ելույթ ունենալ խորհրդարանի առջև և հայտարարել PKK-ի լուծարման մասին: Թուրքական շատ լրատվամիջոցներ այս հայտարարությունը որակել են՝ որպես քրդական բազմամյա խնդրի կարգավորման «պատմական հնարավորություն»:
Սակայն, չնայած ՆԳՆ-ի տվյալներով, Tusaş-ի վրա հարձակմանը PKK-ի ներգրավվածությունն ընդամենն աշխատանքային վարկած է, թուրքական բանակը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին: Դա այն դեպքում, երբ, ըստ որոշ փորձագետների, PKK-ն «անսպասելիորեն» որոշում է կայացրել «չմասնակցել կազմակերպված ահաբեկչական գործունեությանը» և այդ մասին հայտնել է Անկարային: Այն ժամանակ պաշտոնական վարկածի ընդունման դեպքում, որ Tusaş-ի դեմ ահաբեկչության կազմակերպիչը PKK-ն է, քանդվում է քրդերի հետ հաշտեցման Բահչելիի սցենարը։
Եթե հաշվի առնենք այն, որ Իսրայելը և մի շարք արևմտյան երկրներ ձգտում են ապակայունացնել Թուրքիան քրդերի աջակցությամբ, ապա տեղի ունեցող իրադարձություններում արևմտյան հետք է երևում։
Եվ դեռ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Էրդողանը Կազանից Թուրքիա կվերադառնա նախատեսվածից շուտ: Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ Էրդողանն այնուամենայնիվ կմասնակցի ԲՐԻԿՍ+ ձևաչափով Կազանի գագաթնաժողովին: Թվում է, թե նա սկսել է դրական լուրեր ստանալ Թուրքիայից։
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի