Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին գրկաբաց կընդունեն Ղրիմում:
Հարձակման արդյունքում սպանվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Կենտրոնական Անգլիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ Covid-19-ով վարակված մարդուն ՊՇՌ թեստի բացասական արդյունք տալու համար:
Լավրով․ խառը ամուսնություններից ծնված երեխաները պետք է ՌԴ քաղաքացի լինեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 14-ին միաձայն որոշմամբ ընդունել է որոշում Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչել Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ անվանումը («Esplanade d’Arménie»)։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հատուկ ծառայություններն ակտիվացրել են շփումները եւ ահաբեկչությանը դիմակայելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունը Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով:
Միանգամից մի քանի աղբյուրներ, որոնք մոտ են կանգնած հակաթալիբյան Ազգային դիմադրության ճակատին, հաղորդել են, որ հոկտեմբերի 15-ի առավոտից շարունակվում են մարտական բախումները Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բալխ նահանգի Անդարաբի հարթավայրում:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը հաստատել են հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու մտադրությունը: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կայցելի Թուրքիա:
Հոկտեմբերի 15-ին հուժկու պայթյուն է որոտացել Քանդագար քաղաքում՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում, շիաների Բիբի Ֆաթիմա մզկիթի մոտ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստորագրել է երկրի պետական պարտքի լիմիտը մինչեւ դեկտեմբերի 3-ը 480 միլիարդ դոլարով ժամանակավորապես բարձրացնելու մասին օրենքը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Հոկտեմբերի 15-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սողոմոնի կղզիներից ոչ հեռու, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավ – արեւմտյան մասում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհում կա երեք երկիր, որտեղ դեռևս չեն սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Այս մասին նա խոսել է Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Այսպես կոչված Հավանայի համախտանիշի դեպքեր են նշվել Կոլումբիայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների մոտ: Ինչպես գրում է The Wall Street Journal թերթը, Բոգոտայում սեպտեմբերի կեսերին տուժել են առնվազն հինգ ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխա:
Այս պահի դրությամբ, ԱՀԿ տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է վարակման 238 մլն 229 հազար 951 դեպք, մահացել է՝ 4 մլն 859 հազար 277-ը:
Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել դրսևորել՝ ձգտելով ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության պատմություն ավարտված չէ: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ նշելով, որ գլխավոր քայլերից մեկն այդ ճանապարհին դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 12-ի այցը Մոսկվա:
«Դա հեշտ խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք կհասնենք դրա իրագործմանը», – ընդգծել է նախագահը:
20-ի խմբի երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի կառավարիչները հավանություն է տվել կայուն ֆինանսավորման եւ ցածրածխածնային տնտեսության անցման ճանապարհային քարտեզին:
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն ուշագրավ հայտարարություն է արել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, թե Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Տարածաշրջանում շարունակվող դինամիկ և աննախադեպ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին երկու կարևոր բարձրաստիճան հանդիպում տեղի ունեցավ. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Մոսկվայում: Կամա թե ակամա, Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական մեգակոմունիկացիոն նախագծերի հանգույցում, և այդ ծրագրերում Հայաստանի դիրքորոշումից կախված է լինելու տարածաշրջանի ապագա կոմունիկացիոն աշխարհագրությունը, հետևաբար՝ աշխարհաքաղաքականությունը: Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը այս տարի արդեն 4-րդ անգամ հանդիպեց ՌԴ նախագահ […]
Բեյրութում փոխհրաձգությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է վեցի: Տուժել է ավելի քան 60 մարդ: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ։
Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին: Դատարանին ներկայացվեց, որ Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Շեշտվեց ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին:
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը մանրամասներ է հայտնել ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից:
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած՝ Նրվեգիայի Աշխատաքային կուսակցության (ԱԿ) առաջնորդ Յոնաս Գար Ստյորեն կզբաղեցնի Նորվեգիայի վարչաետի պաշտոնը: Այդ մասին ասված է երկրի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 14-ին:
Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել է 19-ի, 13 մարդ համարվում է անհետ կորած:
Ճապոնական ծովում մեկնարկել են «Ծովային փոխգործակցություն – 2021» ռուս-չինական համատեղ զորավարժությունները: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Խաղաղօվկիանոսյան տորմիղի մամուլի ծառայությունում։
ԵՄ-ի տնօրինության տակ գտնվող գազապահաստարանների կարողությունը թույլ է տալիս ծածկել գազի տարեկան սպառման միայն 20 տոկոսը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Քադրի Սիմսոնը:
Կանադան 40 հազար փախստական կընդունի Աֆղանստանից: Այդ մասին հաղորդել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով 29,8 տոկոսով աճել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 102,529 միլիարդ դոլար:
Նշվում է, որ նոր կանոնները, որոնք նման են միջազգային ավիաուղեւորների համար հայտարարված կանոններին, կներդրվեն փուլ առ փուլ: