Պուտինի աչքից չի վրիպել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը

«Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց է սկսվել, իսկ դա խաղաղության պայմանագրի ճիշտ ուղին է։ Շատ լավ է, որ ձեզ հաջողվեց այսօրվա աշխատանքի ընթացքում կարծիքներ փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ: Սա արդեն դրական քայլ է մեր միջոցառման շրջանակում»,- այս մասին այսօր ԲՐԻԿՍ-օ նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ նկատել է, թե ինչպես էին նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բուռն քննարկում ծավալել։

Նա նաև կարևորել է Փաշինյանի նշած լոգիստիկ նախագծերը և ընդգծել` Մոսկվայի համար կարևոր է, որ Հայաստանը դրական է վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությանը։

Տեսանյութեր

Լրահոս