Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված Հայաստանի լինել-չլինելը. Սաակաշվիլին դիմել է հայ ընտրողներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ դիմել է հայ ընտրողներին՝ կոչ անելով իրենց քվեն տալ ընդդիմությանը:

«Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և ընտրեք ընդդիմությանը: Իմացեք՝ Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադարձից է կախված մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։ Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը», – նշել է նախկին նախագահը:

Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ:

Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի-ն ասել էր, որ «եթե Վրաստանը եվրոպական ուղի չվերադառնա, ապա դա ողբերգություն կլինի նաև Հայաստանի համար»:

Տեսանյութեր

Լրահոս