«Ադրբեջանում պահվող գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելու վերաբերյալ որևէ հանրայնացված փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին: Դա սակարկման, շանտաժի ենթակա թեմա չէր, առևտուր անելու թեմա չէր, բայց չգիտես ինչու՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց մենք եկանք այն իրավիճակին, երբ անընդհատ Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է, որպեսզի Ադրբեջանն իր ամրագրված պարտավորությունները կատարի, բայց միևնույն է՝ չենք հաջողում դրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Թալիբան» շարժման հատուկ նշանակության ջոկատներն անցած գիշեր Քաբուլում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը:
Սեպտեմբերի 3-ին Հարավային Կալիֆոռնիայի արտակարգ ծառայություններն սկսել են լողափերը մաքրել նավթի տարածումից: Այդ մասին հաղորդել է ABC News-ը:
Պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Բաքվին և Երևանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել. այս մասին հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը։
Հարցազրույց գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, քաղաքագիտության պրոֆեսոր (պետութենագիտություն-անվտանգության ռազմավարական հետազոտություններ) Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանի հետ։
Մոսկվայում վերացվել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի» կազմակերպության ահաբեկիչների բջիջը, ձերբակալվել է ութ մարդ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
Եթովպիայի Դաշնային խորհրդարանը հոկտեմբերի 4-ին Աբիյ Ահմեդին վերընտրել է երկրի վարչապետի պաշտոնում, որն անմիջապես երդում է տվել որպես կառավարության ղեկավար:
Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 4-ին Հարավային Կորեայի հետ բոլոր կապուղիները կվերականգնի այդ նույն օրն ավելի ուշ:
Անվտանգության տեսանկյունից ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք. Քոչարյան
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը 2022-ին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, շեշտել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Չինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնինի նահանգում տեղի 4,4 հազար բնակիչների անվտանգ վայրեր են տարհանել չդադարող անձրեւների եւ դրանց կողմից առաջացած հեղեղումների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի կառավարությունը հոկտեմբերի 4-ին լրիվ կազմով հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի դիվանատունը։
Զենքի քանակությունը, որն ամերիկացիները թողել են Աֆղանստանում եւ որի ընդհանուր արժեքը գնահատվում է 85 միլիարդ դոլար, սասրափեցնում է: Այդ մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության (ԴԾՌՏՀ) հարցերով տնօրեն Դմիտրի Շուգաեւը։
Մեծ Բրիտանիայում Crown estate-ը (կազմակերպություն է, որը պաշտոնապես լիազորված է միապետի անունից կառավարելու թագավորական ունեցվածքը) հետաքննություն է սկսել 67 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող լոնդոնյան սեփականության հետ կապված, որը, ինչպես պարզվում է, գնվել է Ադրբեջանում իշխանության ղեկին գտնվող և պարբերաբար կոռուպցիայի մեջ մեղադրվող բազմամիլիարդատեր ընտանիքից
Իսպանիայի Բիլբաո քաղաքի Ներվիոն գետի ջրերում իրատեսական քանդակ է հայտնվել խեղդվող երիտասարդ աղջկա հսկայական դեմքի տեսքով, որը վախեցրել է տեղացիներին:
Կուբան արագացնում է COVID-19- ի դեմ պատվաստումների ծրագիրը, քանի որ նպատակ ունի մինչև դեկտեմբեր ամբողջովին պատվաստել բնակչության 90 տոկոսին:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Միացյալ Նահանգներում գրանցված մահերի թիվը գերազանցել է 700 հազարը:
Շրի Լանկայի իշխանությունները չեղարկում են գրեթե վեց շաբաթ երկրում սահմանված մեկուսացման ռեժիմը՝ COVID-19-ի հիվանդացության նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է The Straits Times հրատարակությունը:
Աֆղանստանում ավելի քան 5 միլիոն մարդ ներքին տեղահանված անձ է դարձել վերջին ժամանակներս տեղի ունեցած մարտական գործողությունների պատճառով: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարեգործական ընկերությունների տվյալները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման որոշ մանրամասներ է բացահայտել։ Նա, ըստ թուրքական մի շարք աղբյուրների, նշել է, որ քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը բացել է Շոտլանդիայի խորհրդարանի նոր ՝ վեցերորդ նստաշրջանը ՝ պատգամավորներին մաղթելով արդյունավետ համագործակցություն ՝ չնայած առկա տարաձայնություններին:
Իսրայելցի զինվորները ձերբակալել են Գազայի երկու բնակչի, որոնք փորձել են մուտք գործել հրեական պետության տարածք: Նրանցից առգրավվել են նռնակներ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից:
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սանիտարական ավիացիայի ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել:
Կատարի պատմության ընթացքում առաջին անգամ հոկտեմբերի 2-ին երկրում մեկնարկել են խորհրդարանի գործառույթներ իրականացնող մարմնի՝ Մեջլիս աշ-Շուրայի (Խորհրդատվական խորհուրդ) ընտրությունները:
Ֆիջիի մոտակայքում 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 233 միլիոն 714 հազար 841: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
ԿԺԴՀ-ն հայտարարել է նոր զենիթային հրթիռի փորձարկումներ անցկացնելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿՀԳ)։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ին ստորագրել է փաստաթուղթ մինչեւ դեկտեմբերի 3-ը ներառյալ դաշային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Առնվազն, իրանցիները կհասցնեն հարվածներ Ադրբեջանին: Ընդ որում՝ իրանցիները խոսում են նաև Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ոտնձգությունների պարագայում իրենց հակահարվածի մասին: Եթե նման սադրանքներ չլինեն, ապա զորավարժություններով և զորքի տեղակայումով կբավարարվեն իրանցիները: Իրանի վերլուծական դաշտում քննարկվում է վատթարագույն սցենարից մինչև լավագույն սցենարը: