ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու իր կինը՝ Ջիլլը, խախտել են Վաշինգտոնի քաղաքապետի պահանջը, որի համաձայն, մարդիկ պարտավոր են բժշկական պաշտպանիչ դիմակներ կրել հաստատություններում՝ անկախ այն բանից, թե նրանք ունեն արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումներ:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ հասել է 240 միլիոն 666.769-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
ԱՄՆ-ի մայրաքաղաքի մետրոն ավելի քան կիսով չափ կկրճատի իր վագոնների թիվն այն բանից հետո, երբ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննությունը ցույց տվեց, որ առանձին սռնիներ չեն համապատասխանում արտադրական հատկորոշումներին: Այդ մասին հաղորդել The Hill-ը։
ՆԱՏՕ -ն ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատել են Ռուսաստանի Դաշնության համար հավատարմագրումների թիվը՝ հասցվելով 10 -ի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունում միգրացիայի հետ կապված ակտուալ իրադրությունը տարբերվում է 2015 թվականի ճգնաժամից։
ԵՄ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիեւ:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը:
Հնդկաստանի Քերալա հարավարեւմտյան նահանգում առնվազն 24 մարդ է զոհվել հեղեղումների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք սկսվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին. որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը:
Հոկտեմբերի 18-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գանցվել Վանուատուի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Վիլայաթ Խորասան» մասնաճյուղը փորձեր է ձեռնարկում ամրապնդել իր դիրքերը երկրի հյուսիսում ու հարավում եւ փորձում է հավաքագրել այդ շրջանների երիտասարդությանը: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի Ներկայացուցիչների պալատի պաշտպանության կոմիտեի նախկին նախագահ Միր Հայդար Աֆզալին:
Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի «Ծովային փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժությունները: Այդ մասին հաղորդում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը:
«Մենք հաստատում չունենք, բայց ես տրամդրված եմ լավատեսորեն»,- ասել է Բորելը լրագրողներին՝ պատասխանաելով այս շաբաթվա վերջին Բելգիայի մայրաքաղաքում Իրանի պատվիրակության հետ բանակցությունների մասին հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հոկտեմբերի 18-ի առավոտյան հրդեհ է բռնել Քուվեյթի Ահմադի նավահանգստի նավթավերամշակման գործարանում, նավահանգիստ, որը գտնվում է երկրի մայրաքաղաք էլ Քուվեյթից դեպի հարավ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է նոր շտամենրի զարգացման եւ տնտեսական անկման շարունակման:
Հոկտեմբերի 18-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվան կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն առաջիկա շաբաթում սկսում է իր այցը Եվրոպա եւ Վրաստան, որտեղ ժամանել է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 18-ին։
«Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանին: Եվ ես չեմ ուզում մտածել «Պլան Բ»-ի մասին, քանի որ իմ պատկերացրած «Պլան Բ»-ն չի կարող լավ ծրագիր լինել», – ասել է Բորելը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հայտարարեց համավարակի դեմ երկրի պայքարի առաջընթացի մասին: «Ամբողջ երկրի ցուցանիշներով ամենօրյա դեպքերը նվազել են 47%-ով: Անցած վեց շաբաթվա ընթացքում հոսպիտալացումների ցուցանիշն իջել է 38% -ով: Գրանցվող նոր դեպքերի թիվը նվազում է 39 նահանգներում, հիվանդանոցներինը՝ 38 նահանգներում»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է նա:
Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով այս տարի տոնել էր ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից:
«Ալիևի վերջին հայտարարությունը, որ իբր թե Իրանը և Հայաստանն օգտվել են Արցախի տարածքից՝ նարկոթրաֆիկի տրանզիտի համար, բավականին լուրջ քննադատության է արժանացել Իրանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են սկսել 5-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Այս մասին Սպիտակ տանը հոկտեմբերի 14-ին ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
Չնայած Ադրբեջանի իշխանություններն ամեն հնարավոր առիթով խոսում են ՀՀ իշխանությունների հետ բանակցային գործընթացը վերսկսելու, ինչպես նաև Խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, վերջին օրերին կտրուկ սրվել է իրավիճակն արցախաադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։
Աշխարհը թևակոխում է բացարձակապես նոր աշխարհառազմավարական դարաշրջան, և այդ փոփոխությունը զուգակցվում է՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական աննախադեպ ցնցումներով, ճգնաժամերով՝ նոր որոշումների և դիրքավորումների անհրաժեշտության առջև կանգնեցնելով բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Այս փուլում, որում էական դերակատարություն ունեցան նաև 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները, Հարավային Կովկասն առանցքային տարածաշրջանի է վերածվում, որի նկատմամբ գլոբալ խաղացողների հետաքրքրությունն աճում է օրեցօր:
Թուրք պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվել, հայտնել են, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողություն չգրանցվի, ապա Թուրքիան Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ ավելի ծավալուն միջամտության կդիմի:
Գերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտնել է, որ պատգամավոր Դևիդ Էյմեսի սպանությունից հետո միջոցներ կձեռնարկվեն մյուս խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում գտնվող շիական մզկիթում ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 35 մարդ մահացել է, 68-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ն իր առաջին այցը կիրականացնի Վրաստան: Ա
Մոտավորապես 3 միլիարդ մարդ՝ Երկրագնդի ամբողջ բնակչության շուրջ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեիշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
Իտալիայում սիցիլիական Կատանիա նահանգի դատախազությունը ցուցում է տվել փակել Telegram մեսենջերի երկու ալիքները, որտեղ առաջարկվել է կեղծ COVID-հավաստագրեր գնել: Այդ մասին հաղորդել է SiciliaNews24 առցանց-հրատարակությունը: