Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան դիվանագիտական շփում է ունեցել Սիրիայի ապստամբների հետ. Դեյվիդ Լեմի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը «դիվանագիտական ​​շփում» է ունեցել սիրիական ապստամբների խմբավորման հետ, որը տապալել է նախագահ Բաշար ալ-Ասադին: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Լեմին հայտնել է, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը (ՀԹՇ) շարունակում է մնալ արգելված ահաբեկչական կազմակերպություն, սակայն Մեծ Բրիտանիան «կարող է դիվանագիտական ​​շփում ունենալ, և այդ պատճառով մենք դիվանագիտական շփում ունենք, ինչպես կարելի էր ակնկալել»:

«Մենք ցանկանում ենք տեսնել ներկայացուցչական կառավարություն, ներառական կառավարություն: Մենք ցանկանում ենք, որ քիմիական զենքի պաշարներն ապահով լինեն և չօգտագործվեն, և մենք ցանկանում ենք ապահովել, որ բռնությունը չշարունակվի…. Այդ բոլոր պատճառներով, օգտագործելով բոլոր առկա կապուղիները, և դրանք դիվանագիտական են, ​և, իհարկե, հետախուզական ալիքները, մենք ձգտում ենք հաղորդակցվել ՀԹՇ-ի հետ, որտեղ անհրաժեշտ է», – ասել է Լեմին դեկտեմբերի 15-ին:

Ի դեպ, Բրիտանիայի կառավարությունը նաև հայտարարել է խոցելի սիրիացիներին, այդ թվում՝ տարածաշրջանում գտնվող փախստականներին 50 միլիոն ֆունտ ստեռլինգի հումանիտար օգնության փաթեթ տրամադրելու մասին:BBC-ն նշում է, որ ՀԹՇ-ի հետ դիվանագիտական ​​շփումը չի նշանակում, որ արտգործնախարարն անձամբ է կապի մեջ եղել ապստամբների խմբավորման հետ։ Սա նաև չի նշանակում, որ Բրիտանիայի կառավարությունը հեռացրել է ՀԹՇ-ին ահաբեկչական խմբավորումների ցուցակից։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնն «ուղիղ շփում» է ունեցել ՀԹՇ-ի ապստամբների հետ, որոնք այժմ վերահսկում են Սիրիան:

Բլինքենը և Լեմին դեկտեմբերի 15-ին նաև հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում ստեղծված իրավիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս