Չկան հստակ նշաններ, որ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Սիրիայից. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Չկան հստակ նշաններ, որ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Սիրիայից, ըստ TRT Haber-ի՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

«Նրանք կարող են որոշ նավեր տեղափոխել Ռուսաստան տեխնիկական սպասարկման և փոխարինման համար: Չեմ կարծում, որ նրանք հիմա այնտեղից կհեռանան: Նրանք կանեն ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում։ Անգամ ռուսաստանցի պաշտոնյան է ասել. «Սիրիան հայտարարել է, որ իրենք շարունակելու են մնալ Թուրքիայում, և որ այդ հարցով հանդիպել են նոր վարչակազմի հետ։ Ռուսաստանը տարբեր թվաքանակով իր զորքերը հավաքել է Սիրիայի տարբեր վայրերում՝ մինչև Տարտուս և Լաթաքիա»,-հայտարարել է Գյուլերը։

Միաժամանակ, ըստ թուրք նախարարի, Անկարան իր պատրաստակամությունն է հայտնել այդ հարցում Ռուսաստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031