Ասադի տապալումից հետո սկսվել է արտասահմանում նրա ընտանիքի և հարազատների ունեցվածքի «nրu». The Wall Street Journal

Սիրիայում Բաշար ալ Ասադի տապալումից հետո սկսվել է արտասահմանում նրա ընտանիքի և հարազատների ունեցվածքի «որս»։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է Սպիտակ տան նախկին պաշտոնյա Էնդրյու Թաբլերը, որը զբաղվում է Սիրիայի նախկին նախագահի ընտանիքի և բարեկամների արտասահմանյան ունեցվածքի բացհայտմամբ:

«Նրանք միշտ ունեցել են «պլան Բ» և լավ պատրաստված են երկրից վտարմանը», – ասել է Թաբլերը:

Իրավապաշտպան իրավաբանները ծրագրում են գտնել այդ ակտիվները, որպեսզի «վերադարձնեն դրանք Սիրիայի ժողովրդին»: Ըստ վերլուծաբանների՝ Ասադների ընտանիքը 1970-ականներից ստեղծել է ներդրումների և բիզնես ակտիվների համալիր ցանց արտասահմանում:

Արտասահմանյան ակտիվների թվում, ըստ աղբյուրի, կան բանկային հաշիվներ Շվեյցարիայում, անշարժ գույք Դուբայում, Մոսկվայում, բիզնես Վիեննայում։ WSJ-ը պնդում է, որ արտասահմանյան ակտիվներ են հայտնաբերվել Ասադի կնոջ՝ Ասմայի, մոր՝ Անիսա Մախլուֆի և հորեղբոր՝ Ռիֆաթի ընտանիքների մոտ:

Նշվում է, որ Ասադի մայրն ու նրա եղբայրը հաշիվներ ունեն Շվեյցարիայի Credt Suisse բանկում: Անիսա Մախլուֆի զարմիկը Մոսկվայում 22,3 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի: Նախկին առաջին տիկին Ասմա Ասադի ընտանիքը եկամուտ ունի եվրոպական երկրներում և Պարսից ծոցում գործող «անօրինական ցանցերից»:

Ամենաշատ ակտիվները, նշում է թերթը, հայտնաբերվել են Ասադի մորեղբոր՝ Մուհամեդ Մախլուֆի որդիներից մեկի՝ Ռամիի մոտ՝ անշարժ գույք Ռումինիայում, 18 հաշիվ HSBC բանկում, 43 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք և մասնավոր ինքնաթիռ Դուբայում:

Տեսանյութեր

Լրահոս