Հարցին, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի ռազմական սրման դեպքում ի՞նչ դեր կարող է ստանձնել ՀԱՊԿ-ը, Եվսեևը պատասպանեց, թե Ուկրաինայում հասկանում են, որ Ռուսաստանի հետ չեն կարող պատերազմել, ուստի, որքան էլ սուր լինի իրավիճակը, բախման չի հասնի երկու կողմի կամքով:
Առողջապահության համշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Գործկոմն կազակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի (Եթովպիա) թեկնածությունն առաջադրել է այդ պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետի համար: Այդ որոշումը Գործկոմի անդամներն ընդունել են հունվարի 25-ին Ժնեւում վերջինիս 150-րդ նստաշրջանում։
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում։
Քաղաքային երկհարկանի ավտոբուսը Լոնդոնի արեւելքում մխրճվել է շենքի մեջ, կան տուժածներ: Այդ մասին հաղորդել է շտապ օգնության քաղաքային ծառայությունը:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետագա բանակցություններում հստակությունը կերեւա անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկություններին ամերիկյան կողմի պատասխանն ստանալուց հետո. դրա հետ մեկտեղ Կրեմլում անհանգստությամբ են հետեում Նահանգների կողմից լարվածության սաստկացմանը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել է Բերիկ Իմաշևին:
ՀԱՊԿ համալրման պլանը չի նշանակում ՌԴ-ի կողմից գործընկերների ԶՈՒ-երի համալրում. Բորդյուժա
Արդյոք ՀԱՊԿ-ն ուժեր կուղարկի՞ Ուկրաինայի սահման
«Սահմանի դելիմիտացիայի-դեմարկացիայի հարցով պետք է շատ լուրջ զբաղվել»,- այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան:
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը նման օպերատիվ կերպով որոշեց ուժեր ուղարկել Ղազախստան
Մոսկվայի եւ Պեկինի միջեւ համագործակցությունը կրում է խորը եւ բազմակողմ բնույթ: Այդ մասին հայտարարել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը: Առանձին նա նշել է էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ էներգետիկ հումքի վերամշակման ուղղությամբ աշխատանքը:
Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացման ֆոնին ԱՄՆ իշխանական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են սկսում խոսել ուղիղ պատժամիջոցներով ՌԴ նախագահին, նրան մոտ կանգնած պաշտոնյաներին, գործարարներին սուր պատժամիջոցների ենթարկելու մասին՝ համարելով, որ Բայդենի մարտավարությունը՝ պատժամիջոցների սպառնալիքներ դիվանագիտության համադրմամբ, չի աշխատում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն, ըստ երեւույթին, չիմանալով, որ իր միկրոֆոնը միացված է եղել, Fox News հեռուստաալիքի թղթակցին «շան որդի» է անվանել այն բանից հետո, երբ նա փորձել է իրեն հարց տալ գնաճի մասին:
Կորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, երկու թեւավոր հրթիռների արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
ՌԴ առողջապահության նախարարությունը Գամալեյայի անվան կենտրոնին թույլատրել է երեխաների համար «Գամ-Կովիդ-Վակ-Մ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել: Այդ մասին վկայում են դեղամիջոցների հետազոտությունների թույլտվության պետական ռեեստրի տվյալները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջադրած նպատակը 2022 թվականի կեսերին բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով հասնելու բնակչության 70-տոկոսանոց ընդգրկման տակավին հեռու է նվաճումից. 86 երկրներում պատվաստված է բնակիչների 40 տոկոսից պակաս, իսկ 34 երկրներում՝ 10 տոկոսից պակաս մասը:
Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների:
վ
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Եթե Ռուսաստանը մտնի Ուկրաինա, ի՞նչ է անելու Հայաստանը. Փաշինյանը մանրամասնում է
«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրանական բանկի (FED) կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան ամենախոցելի տնտեսությունն ունեցող երկրների ցանկում 2-րդն է։
ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում իր ներկայությունը կուժեղացնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին ասվում է դաշինքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի արտաքին հետախուզությունը սովորել է արդյունավետորեն հակազդել արտաքին ագրեսիային, և ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների՝ երկրի ազգային շահերը պաշտպանելու համար: Այս մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվան նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, հունվարի 24-ին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Կորոնավիրուս է հաստատվել Վրաստանի կառավարության չորս անդամների մոտ: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը։
Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն ձերբակալված չէ զինվորակաների կողմից, այլ գտնվում է ոստիկանության պահպանության ներքո: Հունվարի 24-ին այդ մասին հայտնել է Burkina24 պորտալը։
Իռլանդիայի ԱԳ նախարարության ղեկավար Սայմոն Քոուվենը հայտարարել է որ հանրապետությունում ՌԴ դեսպանին ծանուցել է այն մասին, որ Ռուսաստանի զինվորականների վարժանքներն իսլանդական ափերի մոտ չեն ողջունվում:
«Արմեն Սարգսյանը փորձում էր դիրքավորվել՝ որպես Փաշինյանին այլընտրանք, ինչը չստացվեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:
Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ օդային պարեկությունն են անցկացրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ներկայացվել են Սու-34, Սու-35 կործանիչներով եւ Ա-50 հեռառադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներով: Սիրիական կողմից մասնակցել են Միգ-23-ը եւ Միգ-29-ը:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն) սպասում է, որ 2022 թվականին աշխարհում գործազուրկների թիվը կկազմի 207 միլիոն, ինչը 21 միլիոնով ավելի է, քան մինչճգնաժամային 2019 թվականին: Այդ մյասին ասված է կազմակերպության զեկույցում, որը հունվարի 17-ին հրապարակվել է Ժնեւում։