Բաժիններ՝

Կերչի նեղուցում լցանավի վթարի հետևանքով մեկ մարդ Է զոհվել

Կերչի նեղուցում ծանծաղուտի մեջ խրված լցանավի անձնակազմի անդամները տարհանվել են, նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Կերչի նեղուցում փրկարարական գործողություններին ներգրավված ուժերը ծանծաղուտի մեջ հայտնված նավից տարհանել են բոլոր 13 նավաստիներին։ Ցավոք, նրանցից մեկը մահացել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացվել էր Կերչի նեղուցում աղետի ենթարկված երկու լցանավերի մասին, որոնցում եղել է, համապատասխանաբար, 13 և 14 մարդ:

Դեպքի վայր են ուղարկվել երկու ուղղաթիռ և երկու քարշակ։

Արձանագրվում է վառելիքի արտահոսք, միջոցներ են ձեռնարկվում հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս