Բաժիններ՝

Դանիան սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար

Դանիան չափահաս սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար, բացի այդ, առաջարկվում է հավելյալ 6,700 եվրո յուրաքանչյուր երեխայի համար:Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի ինտեգրման նախարար Կաարե Դուբվադ Բեկը։

Դանիայում բնակվում է 45,000 սիրիացի՝ 28,000 մեծահասակ և 17,000 երեխա։ Եթե բոլորը դիմեն ծրագրին, ապա պետությունը պետք է մոտ 865 մլն եվրո հատկացնի։ Կառավարությունը կարծում է՝ այս քայլն արդարացված է, քանի որ փախստականների մեծ մասը գործազուրկ է և ապրում է սոցիալական նպաստներով, ինչը երկարաժամկետ հեռանկարում ավելի թանկ է նստում բյուջեի վրա:

Նման նախաձեռնություն քննարկվում է նաև Գերմանիայում։ ՔԴՄ-ի ներկայացուցիչ Յենս Սպանն առաջարկել է սիրիացի փախստականներին 1000 եվրո վճարել Սիրիա կամավոր տեղափոխվելու համար։ Այնուամենայնիվ, առաջարկը հակասական է արձագանք է ստացել քաղաքական գործիչների շրջանում: Ոմանք շեշտում են Սիրիայում իրավիճակի անկայունությունը և մատնանշում Գերմանիայում սիրիացի տղամարդկանց զբաղվածության բարձր մակարդակը։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթները Սիրիայում նշանավորվել են դրամատիկ իրադարձություններով։ Ապստամբները հարձակում են սկսել երկրի բանակի դեմ և գրավել առանցքային քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսը։ Դեկտեմբերի 8-ին ապստամբների՝ քաղաք մտնելուց հետո պարզ է դարձել, որ նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունն ավարտվել է: Նա հրաժարվել է պաշտոնից ու հեռացել երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս