Եթե Վրաստանը հրաժարվի իր արժեքներից ու ավանդույթներից, անիմաստ կլինի նրա անդամակցումը ԵՄ-ին. նորընտիր նախագահ

Եթե Վրաստանը հրաժարվի իր արժեքներից ու ավանդույթներից, անիմաստ կլինի նրա անդամակցումը որևէ կազմակերպության. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Եթե չունենանք մեր արժեքներն ու բնավորությունը, մշակույթը, լեզուն, հավատը, հայրենիքի պաշտպանությունը, ի՞նչ իմաստ կունենա անդամակցել որևէ կազմակերպության: Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ այնպես, ինչպիսին կանք, մենք չենք հրաժարվում ինտեգրումից»,- ասել է Կավելաշվիլին։

Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունները, ըստ նրա, բաց են ցանկացած հարցի քննարկման համար, սակայն Արևմուտքի կողմից քննարկում վարելու փոխադարձ ցանկություն չկա, կա միայն քննադատություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջերս հայտարարել էր, որ ԵՄ-ին երկրի անդամակցության հարցն օրակարգից հանվելու է մինչև 2028-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031