Բաժիններ՝

Թուրքիան չի մասնակցել Սիրիայի իրադարձություններին․ Ֆիդան

Թուրքիան չի մասնակցել Սիրիայում զինված ընդդիմության գործողությանը, որը հանգեցրել է Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիան նման գործընթացի մաս չի կազմել։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի (HTS) և այլ ընդդիմադիր խմբավորումների գործողությունների մեկնարկից հետո մենք ինտենսիվ ջանքեր գործադրեցինք՝ ապահովելու, որ այն իրականացվի ամենաանարյուն ձևով, բայց մենք մինչ այդ չենք միավորվել որեւէ երկրի կամ խմբի հետ, չենք մասնակցել նման պլանավորմանը», – նրա խոսքը մեջբերում է Ekonomim թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ֆիդանը նաև ասել է, որ չի հանդիպել Սիրիայի նախկին նախագահի հետ՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար, թեև նման փորձեր բազմիցս արվել են երրորդ երկրների միջնորդությամբ։

«Փորձ ենք արել գալ, ցանկացել ենք, մերժել են։ Մենք նույնիսկ որպես միջնորդ օգտագործել ենք տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Իրաքը։

Նա [Ասադը] բացասական պատասխան է տվել բոլորին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Իսրայելը երբեք չի ցանկացել, որ Ասադը հեռանա։

«Իսրայելը երբեք չի ցանկացել, որ Ասադը հեռանա: Ասադն ընդհանուր առմամբ օգտակար խաղացող էր նրա համար»,- ասել է Ֆիդանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս