Եթե դու չես ուզում պաշտպանել ինքդ քեզ, ապա ոչ մեկը, ոչ մի դաշնակից, ոչ մի ռազմաբազա, ոչ մի այլ զինվորական քո փոխարեն այդ կռիվը չի տալու. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 4-րդ

«Պարոն Աշոտյան, թեպետ դատարանի դահլիճում ասացիք, որ Սիրիայի դեպքերից դասեր քաղելու մասին խոսելն ավելորդ է, որովհետև առ այսօր մենք մեր սխալներից դասեր չենք քաղել, այնուամենայնիվ, կարճ կասե՞ք Ձեր կարծիքը»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Այդ բարդ հարցին մաքսիմալ լակոնիկ եթե արձագանքեմ, ապա իմ հիմնական թեզը շատ պարզ է։ Եթե դու չես ուզում պաշտպանել ինքդ քեզ, ապա ոչ մեկը, ոչ մի դաշնակից, ոչ մի ռազմաբազա, ոչ մի այլ զինվորական քո փոխարեն այդ կռիվը չի տալու։

Մի կարևոր դիտարկում էլ անեմ։ Սիրիայում զինված իսլամիստների առաջնորդը կրում է «Ալ Գոլանի» (այսինքն՝ Գոլանի բարձունքներում ծնված.- Ա.Ա.) անունը։ Ու հենց այդ նույն օրերին, երբ նրա գլխավորությամբ գահընկեց էր արվում Ասադը, Իսրայելի բանակն առանց որևէ խոչընդոտի և նույնիսկ հանրային արձագանքի՝ անարգել գրավեց այդ նույն Գոլանի բարձունքները։

Այսինքն՝ եկավ իրեն հպարտությամբ Ալ Գոլանի կոչողը, և Իսրայելին հանձնվեց նույնանուն ռազմավարական տարածքը… Եվ վերջում, Իսրայելի կողմից Սիրիայի միջազգայնորեն ճանաչված, երկկողմ համաձայնագրով սահմանազատված տարածքի սահուն զավթումը և բռնակցումը ևս մեկ հարված է «սահմանազատենք և ստորագրենք, որ հանգիստ ապրենք» նիկոլական հիմարություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս