Եվրաինտեգրման ուղենիշը մնում է անփոփոխ․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխայիլ Կավելաշվիլիի ընտրվելուց հետո հայտարարել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում եվրաինտեգրման ուղենիշին և հնարավոր ամեն ինչ կանի Եվրամիությանն անդամակցելու համար։

Այս մասին Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Վրաստանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Մեր նպատակը եվրաինտեգրումն է, դրա համար արվելու է ամեն ինչ: Միակ բանը, որը չի կարող լինել փոխզիջման առարկա, դա մեր ինքնիշխանությունն է, անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը: Մնացած ամեն ինչ քննարկման թեմա է: Մենք ունենք կարմիր գծեր, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի Վրաստանն ի վերջո դառնա Եվրամիության անդամ։ Սա նաև նորընտիր նախագահ Կավելաշվիլիի դիրքորոշումն է: Գտնում եմ, որ մինչև 2030 թվականը բացարձակապես իրական է Եվրամիության անդամ դառնալը»,- նշել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031