
Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է նախագահի իմփիչմենթին

Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է նախագահի իմփիչմենթին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցն Ազգային ժողովի քվեարկության դահլիճից:
Երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստել և խորհրդարան էին ներկայացրել համապատասխան բանաձև՝ մեղադրելով նախագահին իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի և իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ առանց պատշաճ հիմքերի և օրենքի խախտմամբ ռազմական դրություն մտցնելու պատճառով։
Երկրի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Հան Դաք Սուն, որը նշանակվել էր Յունի կողմից, դառնում է նախագահի պաշտոնակատար։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթի քվեարկությունը ձախողվել է օրենսդիրների ձայների պակասի պատճառով։