Բաժիններ՝

Թրամփի թիմը քննարկումներ է վարում Ուկրաինայի պաշտոնյաների և Բայդենի վարչակազմի հետ՝ պատերազմի դադարեցման շուրջ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը բանակցություններ է վարում գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ ՌՈւսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման հնարավորության շուրջ։ Այս մասին հայտնում է «NBC News» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ հաղորդման, Թրամփը լուրջ տրամադրված է՝ հասնելու խաղաղության համաձայնության իր նախագահության առաջին իսկ օրը։ Սակայն նրա թիմը դեռևս Ուկրաինայի կառավարությանն այս հարցում չի ներկայացրել որևէ հստակ ծրագիր կամ առաջարկ։

NBC-ն նշում է, որ Թրամփի թիմը, հավանաբար, կմերժի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին վերջնականապես անդամակցելու ձգտումը։ Այսպիսով, որոշ դաշնակիցներ կարող են Ուկրաինային առաջարկել անվտանգության երաշխիքներ՝ փոխարինելով դաշինքին լիիրավ անդամակցությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031