
Ոչինչ չկա, ոչ ոք ոչ մեկին չի ընտրել․ Զուրաբիշվիլի

Ոչինչ չկա։ Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել։ Ոչինչ չի եղել։ Նման կերպ է արտահայտվել Վրաստանի արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ մեկնաբանելով պետության նոր ղեկավարի ընտրության արդյունքները։
Հիշեցնենք, որ Միխեիլ Կավելաշվիլին այսօր կայացած նախագահական ընտրություններում ստացել է 224 ընտրական ձայն՝ 300-ից՝ դառնալով Վրաստանի վեցերորդ նախագահը: