Աբու Դաբիի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն արգելել է հունիսի 1-ից պլաստիկե տոպրակների օգտագործումը էմիրության տարածքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայում շատ է խոսվում այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հնարավոր է ռուս միլիարդատերերը գնան Թուրքիա, ներդրումներ անեն և իրենց կապիտալը տեղափոխեն այդ երկիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ում համար էր արդյունավետ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, որը Շառլ Միշելը համարել էր արդյունավետ:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով, և դա կախված է Ուկրաինայի դիրքորոշումից, ռուսական կողմի պայմանների ընդունումից:
«Չեմ բացառում, որ կողմերի միջև կան փակ պայմանավորվածություններ՝ ձեռնտու իրենց, այլապես երկխոսությունն անհնար կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Միշել հանդիպման արդյունքներին ու գործընթացի շուրջ առկա աշխարհաքաղաքական իրավիճակին:
Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:
Սև ցուցակում հայտնված անձանց շարքում է նաև Ավստրալիայի վարչապետը: Երկրի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի մուտքը Ռուսաստան արգելվել է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։
ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:
Անդրադառնալով հարցին, թե քանի երկիր է արդեն համաձայնվել գազի դիմաց ռուբլիով վճարելուն՝ փոխվարչապետն ասել է, որ հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելու համար:
Նա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների համատեքստում նշել է՝ իրենք հանգում են մի իրավիճակի, երբ կարող է անհրաժեշտ լինել համագործակցություն՝ ակնարկելով ՆԱՏՕ-ին։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով այս հայտարարությանը և այդ համատեքստում Արցախին չանդրադառնալուն՝ նկատեց, որ խնդիրն այն է, որ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները վարում են վախվորած քաղաքականություն։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը:
Յոթի խմբի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի միջուկային օբյեկտներում միջադեպերի հնարավորության պատճառով:
«Չնայած բոլոր սադրանքներին, ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով մեր համաձայնագրի նախագիծը, որը հստակ և ամբողջությամբ շարադրում է մեր հիմնական դիրքորոշումներն ու պահանջները», – ասել է Լավրովը։
Ամերիկյան Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթը կարգադրել է անօրինական միգրանտներին ավտոբուսներով Վաշինգտոն ուղարկել՝ ի նշան երկիր մուտքի կանոնների պլանավորվող մեղմացման դեմ բողոքի։
Թուրքիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ռումինիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները Ուկրաինայի հարցով տեսակոնֆերանս են իրականացրել:
Փաշինյանի բրյուսելյան օրակարգը, որը խնամքով թաքցվում էր հայ ժողովրդից, ընդհանուր առմամբ ուրվագծվեց Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարություններում:
ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում:
Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ սկսելու խաղաղ բանակցությունների գործընթացը։
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող է հրապարակվել արդեն հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Օրերս ռուսալեզու տելեգրամային տիրույթում ուշագրավ մի հրապարակում տարածվեց այն մասին, որ Երևանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ: «Երևանը Մոսկվային թիկունքից հերթական հարվածն է հասցրել»,- գրել էր 260.000-ից ավելի բաժանորդ ունեցող «Кремлёвский мамковед» տելեգրամյան ալիքը` վերլուծելով վերջին շրջանում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում առկա ակտիվությունը։
Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, այս իրադրությանը տնտեսության հաջող ադապտացիան կախված է Նախարարների կաբինետի և Դումայի փոխազդեցությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` հինգշաբթի օրը ելույթ ունենալով Պետդումայում կառավարության զեկույցով, գրում է ՏԱՍՍ-ը:
Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հայտարարել է նախագահական ղեկավար խորհուրդ ստեղծելու եւ պետության կառավարման լիազորություններն անցումային ժամանակաշրջանում նրան փոխանցելու վերաբերյալ:
Մինչ ռուսական հասարակության ուշադրությունը մեծապես սևեռված է Ուկրաինայում իրականացվող օպերացիային և դրան Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպական Միության, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի երկրների արձագանքին, մեր հայացքներն ոււղենք դեպի հարավ՝ թյուրքական աշխարհի կողմը։
Մինչ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Փաշինյանին ու Ալիևին: Սա վերջին երկու շաբաթների ընթացքում Բլինքենի երկրորդ զանգն է Երևան ու Բաքու:
ԱՄՆ-ի թերթաքարային գազի արդյունահանման մի շարք ընկերություններ եվրոպացի պաշտոնատար անձանց հետ քննարկել են Եվրոպա էներգակիրների մատակարարումների ընդլայնումը. հարկ եղած ծավալով մատակարարումների կարգավորումը հնարավոր է տասնամյակի կեսերից ոչ շուտ։
Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Դմիտի Կուլեբան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել զինամթերքով ապահովելու Կիեւին: «Իմ օրակարգը շատ պարզ է, այնտեղ սոսկ երեք կետ է. դրանք են զենք, զենք եւ զենք: