Միխեիլ Կավելաշվիլին կդառնա Վրաստանի վեցերորդ նախագահը
Միխեիլ Կավելաշվիլին կդառնա Վրաստանի վեցերորդ նախագահը:
Նա ստացել է 224 ընտրական ձայն՝ 300-ից, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ այօսր Վրաստանում նախագահական ընտրություններ էին: Երկրի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարին ընտրում էին ոչ թե ժողովուրդը, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիան խորհրդարանի շենքում: Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը եղել է նախկին ֆուտբոլիստ, այժմ պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված։ Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից, քանի որ կարծում է, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի դեպքում չեն կարող լինել լեգիտիմ նախագահական ընտրություններ»։