Բաժիններ՝

Նիդեռլանդներում Ամանորի գիշերը 200 մարդ է բերման ենթարկվել

Նիդեռլանդներում Ամանորի գիշերն անցել է մի շարք միջադեպերով, այդ թվում՝ հրկիզումներով, վանդալիզմով, բռնությամբ և հրավառությամբ վթարներով: Ընդհանուր առմամբ, առնվազն 200 մարդ է բերման ենթարկվել, ասվում է Նիդեռլանդների ոստիկանության հաղորդագրության մեջ։

«Այն, ինչ պետք է լիներ տոնակատարության գիշերը, շատ վայրերում վերածվել է ավերածությունների և բռնությունների գիշերի», – ասել է ոստիկանապետ Ջենի Քնոլը: «Ոստիկանության աշխատակիցները և մյուս առաջին արձագանքողները, որոնք փորձում էին ապահովել անվտանգ տոնակատարություն, ենթարկվել են հարձակման: Տհաճ է, որ Ամանորը մեր երկրում ուղեկցվում է այսքան միջադեպերով, երբեմն շատ լուրջ»,-ասել է նա:

Մասնավորապես, հատուկ նշանակության ուժեր են տեղակայվել Ամստերդամում, Բրեդայում, Հաագայում, Գրոնինգենում, Զաանդամում, Ռոտերդամում և Հարլեմում։ Քուլեմբորգում ոստիկաններին ստիպել են արցունքաբեր գազ օգտագործել անկարգություններին ցրելու համար։ Ամստերդամի իրավապահները ստիպված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել, երբ նրանց վրա հարձակման փորձ է արվել։

Ինչպես միշտ, մի քանի միջադեպ կապված է եղել պիրոտեխնիկայի հետ: Մի քանի քաղաքներում ավտոմեքենաներ են այրվել. Ռոտերդամում 14-ամյա տղան զոհվել է հզոր հրավառության պայթյունից։ Մի շարք այլ քաղաքներում մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել։

Քնոլը նշել է, որ գիշերը հաստատեց, թե որքան վտանգավոր կարող են լինել բարձր հզորությամբ պիրոտեխնիկաները: «Ըստ էության, մենք խոսում ենք աննախադեպ էֆեկտ ունեցող պայթուցիկների մասին»,- նշել է նա։ -Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ տիրապետում ու օգտագործում: Նրանք միտումնավոր ռիսկի են դիմում, որոնք անընդունելի են իրենց և ուրիշների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս