Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի

Վաշինգտոնը պատրաստ է Ռուսաստանի իշխանությունների հետ կառուցողական և հարգալից երկխոսության՝ չնայած առկա տարաձայնություններին. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ 2025 թվականին լուծումներ կգտնվեն «խաղաղ ապագայի» համար։

«Դիվանագիտական ​​ջանքերի հսկայական կարիքը շարունակում է պահպանվել, մենք պետք է շարունակենք պահպանել գոյություն ունեցող կապերը և ձևավորել նորերը ռուսաստանցիների և ամերիկացիների միջև։ Մենք բաց ենք նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հարգալից և կառուցողական երկխոսության համար՝ չնայած բազմաթիվ հարցերի շուրջ առկա խորը տարաձայնություններին», – տեսաուղերձում ասել է ԱՄՆ դեսպանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար, սակայն Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031