![](/banners/BeFunky-design.jpg)
Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-DcrnJX743o6zqN.jpg)
Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։
Զոհերի թվում նաև երկու երեխա կա։ Եվս չորս մարդ վիրավոր է, հաղորդել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։ Վիրավորները, ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր վիճակում են։
Հաղորդվում է, որ կսկածյալը, 45-ամյա Ալեքսանդր Մարտինովիչն է, ով միջադեպերից հետո ինքնասպանության փորձ է կատարել, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։