Բաժիններ՝

Բելգիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ արգելվել է միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը

Բելգիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որտեղ հունվարի 1-ից արգելվել է միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը: Այսպիսով, իշխանությունները ջանում են կանխել դեռահասների և երիտասարդների շրջանում նիկոտինից կախվածության ձեռքբերումը, ինչպես նաև նպատակ ունեն պաշտպանել շրջակա միջավայրը:

Ինչպես գրում է The Guardian-ը, Բելգիայի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկեն էլեկտրոնային սիգարետը բնութագրել է որպես «չափազանց վնասակար» արտադրանք, որը վնասում է հասարակությանը և շրջակա միջավայրին:

«Միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետները նոր արտադրանք են, որոնք պարզապես նախատեսված են նոր սպառողներ գրավելու համար: Դրանք հաճախ նիկոտին են պարունակում: Դա նիկոտինից կախվածություն է առաջացնում: Նիկոտինը վնասակար է առողջության համար», – ասել է նախարարը:

Նա նաև ընդգծել է, որ էժան և լայնորեն մատչելի միանգամյա օգտագործման վեյփերում առկա են վտանգավոր թափոններ, քիմիական նյութեր:

Բելգիան ձգտում է մինչև 2040 թվականը նոր ծխողների թիվը հասցնել զրոյի կամ գրեթե զրոյի, և այլ քայլեր էլ է ձեռնարկում ծխելը «ոչ նորմալ դարձնելու» համար: Ծխելն արդեն արգելված է խաղահրապարակներում, սպորտային հրապարակներում, կենդանաբանական այգիներում և թեմատիկ պուրակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031