![](/banners/BeFunky-design.jpg)
Հունգարիան զրկվել է ԵՄ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/l-0x0wh-786x458z-1_17-770x_.jpg)
Հունգարիային պաշտոնապես մերժել են միլիարդ եվրո տրամադրել Եվրամիության միջոցներից, որոնք սառեցվել են կոռուպցիայի պատճառով, հայտարարել են ԵՄ-ում: Սա առաջին անգամ է, երբ դաշինքը դիմում է նման միջոցների, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:
Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:
Եվրահանձնաժողովից հստակեցրել են, որ Հունգարիան պետք է մինչև 2024 թվականի վերջ անհրաժեշտ իրավական բարեփոխումներ իրականացներ, սակայն չի կատարել իր պարտավորությունը