Բաժիններ՝

Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ստամբուլի «սոցիալական թաղամասից» մի տարեց կնոջ երկխոսության տեսադրվագները մեծ հետաքրքրություն են առաջացրել թուրքական հասարակության մեջ և քննարկման թեմա դարձել սոցիալական ցանցերում: Այդտեղ Թուրքիայի առաջնորդը հումորով պատասխանել է կնոջ դիտարկմանը, որ նախագահը «տեսանելիորեն ծերացել է»։

Էրդողանը նախօրեին հանդիպել էր Առնավութկոյում գտնվող «սոցիալական թաղամասի» բնակիչների հետ։ Թուրքիայի ղեկավարը զրուցել է հյուրերի հետ և նրանց նվերներ հանձնել։ Թուրք առաջնորդի զրույցը տարեց կանանց հետ, նրա հումորային արտահայտությունները, հաճոյախոսություններն ու առողջական խորհուրդները լայն հետաքրքրություն են առաջացրել ԶԼՄ-ներում, ինչպես նաև սկսել են քննարկվել սոցիալական ցանցերում։

Այսպես, կանանցից մեկը սկզբում չի ճանաչել Էրդողանին, իսկ ավելի ուշ, հասկանալով, որ իր դիմաց նստած է հանրապետության նախագահը, ասել է.«Վայ, բայց նա ծերացել է»:

Թուրք առաջնորդն անմիջապես արձագանքել է կնոջ նկատառմանը. «Հենց այդպես էլ կա, իսկ ո՞վ չի ծերանում: Մենք բոլորս ծերանում ենք»:

Էրդողանը նաև հաճոյախոսություններ է հնչեցրել մի կնոջ հասցեին, ով ասել է, որ վերադարձել է Գերմանիայից։

«Նայեք այս գեղեցկուհուն. – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031