![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում 10 մարդու կյանք խլած դեպքը դիտարկում է «ահաբեկչություն»
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-KFx09x7i7cW4lv.jpg)
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական դեպքը հետաքննում է որպես «ահաբեկչական գործողություն», ասվում է բյուրոյի հայտարարության մեջ: Այս մասին գրում է CNN-ը:
«Այսօր առավոտյան Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում մի անձ մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են: Վարորդն այժմ մահացած է: ՀԴԲ-ն աշխատում է գործընկերների հետ՝ հետաքննելու դա որպես ահաբեկչական գործողություն», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում Jeep-ը մխրճվել է Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հարտված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով, ուստի Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել: