Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել փետրվարի 24-ին՝ ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման օրը:
Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնել են հանդիպման մանրամասները:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ այսօր աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ պետք է գիտակցի, որ հայրենիք է կորցնում, և հայրենիքը պահպանելու գիտակցմամբ էլ պետք է միավորվի։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 459 միլիոն 802 հազար 605: Այդ մասին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 45 հազար 905 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան :
Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հաշտության բանակցությունների առաջխաղացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման գործում: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Լեհաստանի, Չեխիայի եւ Սլովենիայի կառավարությունների ղեկավարները մարտի 15-ին մեկնում են Կիեւ Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի հետ բանակցությունների: Մարտի 15-ին այդ մասին հաղորդվում է Լեհաստանի նախարարների կաբինետի կայքում։
Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժյուլիեն Դենորմանդին չի բացառել սովի ծագումը Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Ուկրաինայի հակամարտության հետեւանքների պատճառով: Մարտի 15-ին այդ մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում։
Հետևելով այս օրերի քննարկումներին՝ ակամայից հարց է ծագում․ իսկ ո՞ւր էր մեր կազմակերպությունը, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմ էր սանձազերծում և օկուպացնում Եվրոպայի Խորհրդի մեկ այլ անդամի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները։
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Վաշինգտոնից գնել F-16 կործանիչներ, քանի դեռ իր մոտ է պահում Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության վերաբերյալ:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է որ Մոսկվայի հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ) եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանված քաղաքացիների քանակը մեկ օրում աճել է 11,6 հազարով եւ հասել գրեթե 260 հազարի: Մարտի 15-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում:
Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը:
Գործարար Ռուբեն Վարդանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է միութենական պետության ստեղծումը և Հայաստանի անդամակցումը այդ միությանը։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կարողանալու հակառուսական պահվածքով Տաթևիկ Ռևազյանը շարունակել համագործակցել, քննարկումներ ունենալ իր ռուս գործընկերների հետ, բանակցել վերջիններիս հետ, փորձել հայկական ավիաընկերություններին առաջ մղել ռուսական շուկայում և պաշտպանել վերջիններիս շահերը:
Չինաստանի ավիացիոն իշխանությունները մարտի 21-ից մի քանի միջազգային չվերթներ Շանհայից երկրի այլ քաղաքներ կվերաուղղորդեն COVID-19-ի նոր բռնկման պատճառով: Այդ մասին մարտի 15-ին հաղորդել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Արա Աբրահամյանը՝ հետխորհրդային տարածքում ձևավորվող աշխարհաքաղաքական իրավիճակի մասին. ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Նախարարը հիշեցնում է, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները քննարկում են մարտի վերջին արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի սահմանելու որոշումը, որը խնդրում է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարող է ընդունվել սոսկ ՄԱԿ-ի կողմից: Ինչպես մարտի 14-ին Corriere della sera թերթում հրապարակված հարցազրույցում ասել է Եվրամիության Ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Կլաուդիո Գրացիանոն, հակառակ դեպքում «դա կլիներ ռազմական ակտ ՌԴ-ի դեմ»։
Ղազախստանում 230 մարդ է զոհվել հունվարյան զանգվածային անկարգությունների ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը:
Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացության ամենաուժեղ բռնկումն է դիտվում համավարակից ի վեր: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել է Associated Press գործակալությունը: Չինաստանի իշխանությունները երկուշաբթի օրը հաղորդել են երկրի տասնյակ քաղաքներում կորոնավիրուսով հիվանդացության 1337 նոր դեպքերի մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:
ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Այս մասին «Twitter»-ում հայտնել է ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը։
Հնդկաստանը եւ Ռուսաստանը ուսումնասիրում են ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ռուբլով եւ ռուփիով հաշվարկների անցնելու հնարավորությունը: Այդ մասին գրում է Mint հրատարակությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ պաշտոնյաների:
Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացրած պահանջների մասին, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց՝ իրադարձությունների շղթան իրեն հիշեցնում է 1917 թվականը, երբ ռուսական հեղափոխության պատճառով ռուսական զորքը հեռանում էր Կովկասից, ինչի հետևանքով առանց ռազմական ներուժի մնացած Հայաստանը խաղաղություն էր մուրում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համարում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ամեն օրվա հետ Ռուսաստանն ավելի է հեռանում է համաշխարհային հանրությունից:
Սլովակիան հայտնում է երեք ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: Այս մասին հայտնել է Սլովակիայի ԱԳ նախարարությունը: