Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա, խոսելով խաղաղապահ առաքելության գաղափարի մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում էսկալացիա եւ զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների որոշ առանցքային հարցեր պետք է որոշվեն նախագահների մակարդակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Hurriyet-ին տված հարցազրույցում, գրում է rbc.ru-ն:
Հրատարակությունը մեջբերում է նաև Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի խոսքերը, ով ասել է, որ բանակցությունները շարունակվում են ամեն օր։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ռուսական ռազմական գործողության պատճառով իր տարհանման հնարավորությունը։
Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին գրանցվել է մահվան երկու դեպք:
Զելենսկին հավելել է՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, զոհերը կավելանան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով գլոբալ պարենային համակարգի փլուզման և սովի «փոթորիկի» վտանգ է տեսնում:
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանրապետության 4 բնակավայրերի ուղղությամբ արձանագրվել է 4 գնդակոծություն։ Պերվոմայսկ բնակավայրում վնասվել է Կ. Մարքսի անվան Պերվոմայսկի էլեկտրամեխանիկական գործարանը», – հայտնում է Telegram-ում հանրապետության ներկայացուցչությունը։
Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ Աբրահամ Ռուսոն անդրադարձել է ներկայիս անկայուն և դժվար ժամանակներում Ռուսաստանը լքած արվեստագետներին. երաժիշտը զգացմունքային կերպով նշել է, որ չի հարգում նրանց, ովքեր դժվար պահին լքել են Ռուսաստանը, գրում է cosmo.ru-ն:
Տաջիկստանը, հաշվի առնելով երկրում վարակաբանական իրավիճակի բարելավումը, որոշում է կայացրել չեղարկել կորոնավիրուսային սահմանափակումները:
Գրին քարտի խաղարկության օրերին ֆեյսբուքյան իր էջում Արա Ղազարյանը գրել էր. «Հետաքրքիր է, «ապագա» ընտրածների քանի՞ տոկոսն ա գրին քարտի խաղարկության հայտ ներկայացրել… Ասում են, այս տարի ՀՀ-ից խաղարկության մասնակիցների թիվը չտեսնված շատ ա եղել… Իսկ Մեքսիկայից՝ ԱՄՆ անօրինական ճանապարհով հայերի հոսքն աննախադեպից թևակոխել է «աննախադեպ-լեվլ գադ» աստիճանի… Դե «Սադախլոի սումկեքով» one way ticket-ով դեպի ռուսաստաններ մեկնողների մասին էլ չասեմ…»:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը հարկադրված է փակել երկինքը այն երկրների ավիաընկերությունների համար, որոնք արգելել են ռուսական ավիաընկերություններին պատկանող օդանավերի թռիչքը և տարանցումն իրենց օդային տարածքով:
«2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախն այսօր պատանդ է։ Եթե առանց կրակոցի տալիս ենք Քարվաճառն ու Քաշաթաղը, նշանակում է՝ Արցախը հայտնվում է պատանդի կարգավիճակում։ Ո՞ր ազգն իր հայրենիքի մի հատվածը կզիջի թշնամուն»,- ասաց քաղաքական գործիչը։
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբն Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում ստանձնել առկա բոլոր քաղաքական հարցերի կարգավորման նախաձեռնությունը, սակայն դա ժամանակավոր կարող է լինել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Ռուսաստանի տնտեսության փլուզում չի լինելու, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Դելյատին գյուղում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռների և ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ ՝ օգտագործելով «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգը՝ գերձայնային աերոբալիստական հրթիռներով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ գործողությամբ Ռուսաստանը խափանել է Արևմուտքի ծրագիրը իր դեմ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն պնդումները, թե ինքը չի պաշտպանում «նեոնացիստներին», հակասում են իր ռեալ գործողություններին:
Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանը GPS համակարգից անջատելու հնարավորությունը:
Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել:
Բրիտանական մեդիա-կարգավորող մարմինը՝ Ofcom-ը ետ է կանչել Russia Today հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան։
ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չի միջամտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, փոխանցում է Deutsche Welle-ն։
ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ «ՅուԹյուբ» ընկերության գործունեությունը Ռուսաստանում չի արգելափակվի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ չվստահելու Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը:
Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռի անձնակազմի մահվան փաստը:
«1974 թ. ստեղծված եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որ հայտնի է՝ որպես Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված դրույթներ, սկզբունքներ, այլևս չի գործելու: Չի բացառվում է, որ վերանայումներ լինեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական կազմում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ն, վստահ եմ, վերանայվելու է, վերանայվելու է ՆԱՏՕ-ի կազմը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն երկրի Գերագույն դատարանի կողմից «Տելեգրամ»-ն արգելափակելու մասին որոշումը ցավալի է համարում:
Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները:
Ուկրաինան զրկվել է Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից: