Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:
Իսրայելը եւ Եգիպտոսը մարտի 16-ին համաձայնության են եկել Թել Ավիվի եւ Շարմ Էլ Շեյխի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն բացելու շուրջ: Այդ մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավար Նաֆտալի Բենետի դիվանատունը։
Կանադան կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինային, այդ թվում օդային տրանսպորտի օգտագործմամբ: Մարտի 16-ին այդ մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ի արտահերթ հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության երկարաժամկետ հետեւանքները: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով նիստին։
Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով իր սեփական բանակով ապառազմականացված երկիր ստեղծելու գաղափարը կարող է դիտարկվել որպես փոխզիջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատերազմի դրդապատճառը Ուկրաինայի ձգտումն էր դեպի ՆԱՏՕ և արևմուտք. Աստղիկ Մնացականյան|:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին միաձայն կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այդ մասին ասվում է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» է քվեաարկել 216 մարդ, երեքը ձեռնպահ են մնացել:
Ուկրաինայի չեզոք կարգավիճակն այժմ լրջորեն քննարկվում է բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջների հետ մեկտեղ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս-ուկրաինական ճգնաժամ․ տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները» խորագրով քննարկում՝ ՈՒՂԻՂ։
Վլադիմիր Զելենսկին Telegram-ում զետեղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունները պետք է շարունակվեն. դա դժվար է, բայց կարեւոր, կողմերի դիրքորոշումները հնչում են արդեն ավելի իրատեսորեն։ «Հարկավոր է, որ յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում մեր պատվիրակության ներկայացուցիչները:
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մի քանի ղեկավարներ խնդրահարույց հայտարարություններ են արել՝ քաոսային իրավիճակից օգտվելու և իրենց սեփական օրակարգերն առաջ մղելու համար…
Յոթի խմբի (G7) երկրների ներկայացուցիչները մարտի 16-ին կանցկացնեն առցանց բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն անհրաժեշտ է համարում արգելք սահմանել պետության ղեկավարի ազգականների քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է մարտի 16-ին հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մարտի 15-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ։
Ռուսական հատիկավոր վառելափայտի գնման սահմանափակումները խորացնում են էներգետիկական ճգնաժամը, որին բախվում է Մեծ Բրիտանիան: Այդ մասին գրում է The Daily Telegraph թերթը:
Չինաստանի իշխանությունները մարտի 15-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակման 5 370 նոր դեպք են արձանագրել, ինչը մոտավորապես 2,3 անգամ գերազանցում է մեկ օր առաջվա ցուցանիշը: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի սրած ռազմական լարվածությունն ուղեկցվում է ակտիվ դիվանագիտական գործընթացով: Պետք է արձանագրել, որ այս իրավիճակին նախորդեցին Փաշինյանի ու Ալիևի շփումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաև Ալիև-Էրդողան, Չավուշօղլու-Բայրամով բանակցությունները՝ այս օրերին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումին զուգահեռ:
Հարավային Կորեան Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կտրամադրի, ինչպիսիք գնդականթափանց սաղավարտներն ու ծածկոցներն են, ինչպես նաեւ բժշկական նշանակության իրերը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Արցախում ճգնաժամային իրավիճակ առաջացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանը հրապարակայնացրեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան իր հերթին՝ Հայաստանին հորդորում է ընդունել Ադրբեջանի պայմանները: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։
CNN-ը հաղորդում է, որ Սպիտակ տունը հաստատել է նախագահ Բայդենի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հանդիպմանը:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» նավթային ընկերությունների դեմ։ Այս մասին հայտնում է «Russia Today»-ի Տելեգրամ ալիքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ Կիևին անհրաժեշտ են արևմտյան երկրների հետ փոխգործակցության նոր ձևաչափեր և անվտանգության առանձին երաշխիքներ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին նամակը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ հավելելով, որ Ռուսաստանը սեփական կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից:
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասն այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային ՀՆԱ-ի վրա, քան ՌԴ-ի հատուկ գործողությունը Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ։
Աշխարհաքաղաքական լարվածությունը հրաբխանման զարգանում էր դեռևս 2014 թվականից, պարզապես, չգիտես ինչու, դա շատերը չէին զգում: Ոչ բոլորն են հասկանում քաղաքականությունից, թեև ցանկացած մեկը մեկնաբանում է: Բայց հիմա բոլորն արդեն այդ իրավիճակը նկատել են։ Ի դեպ, այս փլուզման մաս դարձան նաև Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ հայ-ադրբեջանական շփման գծում առաջին սաստիկ լարվածությունը տեղի ունեցավ նույն 2014 թվականի օգոստոսին։
Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարվել փետրվարի 24-ին՝ ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման օրը:
Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնել են հանդիպման մանրամասները:
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ այսօր աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ պետք է գիտակցի, որ հայրենիք է կորցնում, և հայրենիքը պահպանելու գիտակցմամբ էլ պետք է միավորվի։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 15-ի առավոտվա դրությամբ կազմել է 459 միլիոն 802 հազար 605: Այդ մասին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 45 հազար 905 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան :