
Թրամփը խոստացել է հրապարակել Քենեդիի սպանության մասին գաղտնի նյութերը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին գաղտնի նյութերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք հանրայնացնել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբայր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանությունների և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների մասին մնացած գրառումները։ Այդ ամենը կհանրայնացվի», – ասել է նա հունվարի 19-ին Վաշինգտոնի Capital One Sports Arena-ում իր կողմնակիցների առջև տեղի ունեցած հանրահավաքում:
Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին, իսկ Մարտին Լյութեր Քինգը և Ռոբերտ Քենեդին՝ 1968 թվականին։