Բաքվում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դեմ սարքված գործի երկրորդ նիստը

Բաքվում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դեմ սարքված գործի երկրորդ նիստը։ Այս մասին տեղեկացրել եմ ադրբեջանական լրատվամիջոցները։

Մեղադրանքը ներկայացնում է 6 դատախազ, «տուժածներին» ներկայացնում է կառավարության աշխատակազմի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը։ «Տուժածների» ընդհանուր թիվը 531 հազար է։

Մեղադրվում է 15 մարդ, այդ թվում՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լեւոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը եւ Էրիկ Ղազարյանը։

Նիստը տեղի կունենա Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաւեի նախագահությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031